Մյուռոնօրհնեքը՝ Էջմիածնում. Արարողությանը կմասնակցի նաև Կարդինալ Սանդրին![]() 23 սեպտեմբերի 2015 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Մայր աթոռ Սբ Էջմիածնում սեպտեմբերի 27–ին` Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը, կանցկացվի Մյուռոնօրհնեքի արարողությունը, որը տեղի է ունենում յոթ տարին մեկ անգամ, եպիսկոպոսական դասի ու աշխարհի տարբեր ծայրերից ժամանած պատվիրակությունների մասնակցությամբ: Այս տարի արարողությունը տեղի կունենա Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի և 12 եպիսկոպոսի մասնակցությամբ: Մյուռոնօրհնեքին կմասնակցի նաև Արևելյան եկեղեցիների ժողովի կառավարիչ, կարդինալ Լեոնարդո Սանտրին` որպես Հռոմի Ֆրանցիսկոս պապի ներկայացուցիչ: Կարդինալը սեպտեմբերի 23–ին հնգօրյա այցով կժամանի Հայաստան։ Սեպտեմբերի 24–ին Գյումրիի «Սրբոց նահատակաց» եկեղեցում նա Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց Գրիգոր Պետրոս կաթողիկոսի հետ մասին կնախագահի եկեղեցու օծման արարողությունը, «Ռադիո Վատիկան»-ին հղումով գրում է Panorama.am-ը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան էջմիածնի Մայր տաճարում տեղի է ունենալու պատարագ, ապա կեսօրից հետո՝ ժամը 5-ին Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությունը: Սեպտեմբերի 23-ին Ամենայն հայոց կաթողիկոսը Էջմիածնում ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի մի խումբ ուխտավորների` թեմակալ առաջնորդ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի առաջնորդությամբ: Ուխտավորները Հայաստան են ժամանել իրենց մասնակցությունը բերելու կայանալիք Մյուռոնօրհնության արարողությանը, ինչպես նաև այցելելու Հայաստանի տարբեր սրբավայրեր: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Գարեգին Բ-ն, անդրադառնալով հայ ժողովրդի կյանքում Մյուռոնի խորհրդին և նշանակությանը, ընդգծել է, որ Հայաստանի և Սփյուռքի թեմերից ուխտավորների մասնակցությունը արարողությանը ամբողջ հայ ժողովրդի միասնական աղոթքի խորհուրդն ունի: Սեպտեմբերի 21–ին կարդինալ Լեոնարդո Սանտրին ՀՀ անկախության 24–րդ տարեդարձին նվիրված պատարագ է մատուցել Հռոմի Սբ Վլասի անվան եկեղեցում։ Պատարագին մասնակցել են Վատիկանում հավատարամագրված երկրների դեսպաններ, կղերականներ, հայ, իտալացի ու այլազգի հավատացյալներ: Սանտրին խոսել է Մաթևոսի դարձի մասին, ակնարկելով Աստծո ողորմածությունը հայ ազգի նկատմամբ, որին շնորհվել է քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինը հռչակելու պարգևը: Մյուռոնի հիմնական բաղադրիչը ձիթենու անարատ ձեթն է, որին խառնվում է բալասան, ինչպես նաև քառասուն տեսակի տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը։ 0րհնությունից քառասուն օր առաջ ձիթենու մաքուր յուղով լի կաթսան դրվում է Մայր Տաճարի բեմում և ծածկվում շղարշով։ Մյուռոնի պատրաստման կանոնի, օգտագործվող նյութերի մասին բազմաթիվ աղբյուրներ կան: Ամենավաղ տեղեկությունը Մաշտոցյան մատենադարանում պահվող 1461-ին ընդօրինակված ձեռագրում է, այստեղ մյուռոնի պատրատման 40 տեսակ բույս ու ծաղիկ է նշվում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |