Apple-ը ներկայացրել է iOS 9 օպերացիոն համակարգի թարմացումը

Apple-ը ներկայացրել է iOS 9 օպերացիոն համակարգի թարմացումը

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը ներկայացրել է նոր iOS 9 օպերացիոն համակարգի առաջին թարմացումը՝ նախատեսված գլխավորապես նախորդ տարբերակում առկա սխալներն ուղղելու համար։

Ընդամենը 35 մեգաբայթ ծավալով iOS 9.0.1 թարմացումը կլուծի մի շարք խնդիրներ․այդ թվում՝ կարգավորման ասիստենտի փակման անհնարինությունը, Safari բրաուզերում և «Ֆոտո» հավելվածում տեսանյութի կանգնեցման արդյունքում կադրի ոչ կոռեկտ արտաբերումը, ինչպես նաև APN միացման կետը ձեռքով կարգավորելու հետևաքով ցանցի պրոֆիլների տվյալների կորուստը։ Բացի այդ, մշակողները վերացրել են սխալը, որի պատճառով ժամանակաչափն ու զարթուցիչը երբեմն չէին աշխատում։

iOS 9 նոր օպերացիոն համակարգը սեպտեմբերի 16-ից՝ Երևանի ժամանակով 21:00-ի դրությամբ, հասանելի էր ներբեռնման համար: Ինչպես հայտարարել էին ընկերությունում, նոր հարթակը եզակի և օգտակար գործառույթներ ունի: Սակայն համակարգի ներբեռնումը օգտատերերից շատերի համար սարքերի աշխատանքի մեծ խափանումների է հանգեցրել առաջին իսկ 24 ժամում: Ինչպես հայտնում է Reuters-ը, սխալներից մեկը, հավանաբար, կապված է iOS 9-ի ներբեռնման հետ Apple-ի սմարթֆոնների և պլանշետների հին մոդելներում:

Դրան զուգահեռ Apple-ը սկսել է iOS 9.1-ի երկրորդ բետա-տարբերակի հասարակական թեստավորումը։ Այն ապահովում է Unicode 8-ից Emoji սմայլերի ընդլայնված հավաքածու և ներառում նոր կարգավորում, որի շնորհիվ Siri վիրտուալ օգնականը կարողանում է տարբերել իր օգտատիրոջ ձայնը։ iOS 9.1 beta 2-ի գլխավոր վիզուալ փոփոխությունն է դարձել հաղորդագրությունների ցուցակում կոնտակտների լուսանկարների ցուցադրման անջատման հնարավորությունը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---