Ամերիաբանկն ինտերնետային առևտրի զարգացման լավ հնարավորություններ է ստեղծել

Ամերիաբանկն ինտերնետային առևտրի զարգացման լավ հնարավորություններ է ստեղծել

PanARMENIAN.Net - Ամերիաբանկի կողմից առաջարկվող էքվայրինգի ծառայությունը մեծ արձագանք է ստացել բոլոր այն ընկերությունների շրջանում, որոնք ցանկանում են զարգացնել իրենց բիզնեսն ինտերնետ միջավայրում: Բանկի կողմից առաջարկվող vPOS-ը հնարավորություն է ընձեռում իրականացնել շուրջօրյա վաճառքներ և ձեռք բերել հաճախորդներ աշխարհի տարբեր վայրերից:

Բանկն առաջարկում է ծրագրային ամբողջական, պատրաստի լուծում, ինչն ազատում է ծրագրավորման, կարգաբերման բարդ և ժամանակատար խնդիրներից:

Նշենք նաև, որ հետագա ծրագրային անհրաժեշտ թարմացումները իրականացնում է Բանկը, ինչը հաճախորդներին թույլ է տալիս խուսափել ծրագրավորման հետ կապված հետագա սպասարկումից: Ծրագիրը տեղադրվում է անվճար և շատ սեղմ ժամկետում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Ամերիաբանկի vPOS ծրագրից օգտվելու հնարավորությունները և ծրագրի առավելությունները ներկայացնում է Ամերիաբանկի Վճարային քարտերի սպասարկման բաժնի ղեկավար Տիգրան Հովհաննիսյանը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---