14  26.09.15 - Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումը պարբերական կդառնա

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումը պարբերական կդառնա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստին որոշում է ընդունվել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երևանյան գլոբալ ֆորումին պարբերաբար բնույթ հաղորդելու մասին, տեղեկացնում է ArmenianGenocide100.org-ը:

Ապրիլի 22-23-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում Երևանում անցկացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ Ազգային ժողովի ու ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումը, որին մասնակցում էին ավելի քան 600 խորհրդարանական,, քաղաքական գործիչ, դիվանագետ, գիտնական, ականավոր ցեղասպանագետներ մոտ հինգ տասնյակ երկրից:

Որոշման տեքստում, մասնավորապես, նշվում է, որ այն ընդունվում է՝ հաշվի առնելով ցեղասպանություն հանցագործության բազմաշերտ բնույթը, կարևորելով դրա դատապարտման, բնորոշման, դատապարտման ու հանցագործության համար պատժի կիրառման գործընթացների բազմակողմանի հիմնավորման անհրաժեշտությունը:

Ընդգծվում է նաև, որ որոշումն ընդունվել է՝ ընդառաջելով 2015-ի ապրիլի 22-23-ին Երևանում անցկացված գլոբալ ֆորումի մասնակիցների` Հայաստանի Հանրապետությանն ուղղված կոչին, այն է՝շարունակել ազգային ու միջազգային մակարդակում ցեղասպանության ոճրի դեմ պայքարը խթանելու և պայքարում համախմբվելուն ուղղված ջանքերը:

Հանձնաժողովը՝ վերոնշյալը հաշվի առնելով, որոշել է դիմել ՀՀ կառավարությանը՝ ապահովելու գլոբալ ֆորումի շարունակական և պարբերական բնույթը:

Ֆորումի արդյունավետ կազմակերպման համար կկազմավորվի խորհուրդ՝ հասարակական հիմունքներով, և տնօրինություն՝ մշտական հիմունքներով, ֆորումի աշխատանքները համակարգելու, ֆորումն այլ միջազգային հարթակներում ներկայացնելու և ֆորումների միջև ընկած ժամանակահատվածում կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

Հանձնաժողովը նաև կդիմի «Հայաստան» համահայկական հիմնադրամին ՝ Երևանյան գլոբալ ֆորումին կազմակերպման և անցկացման նպատակով հատուկ մշտապես գործող ծրագիր հիմնելու խնդրանքով:

Ընդդեմ ցեղասպանության հանցագործության հասարակական-քաղաքական երկորդ գլոբալ ֆորումը պլանավորվում է անցկացնել 2016-ի ապրիլի 23-ին:

ՀՀ նախագահի նստավայրում սեպտեմբերի 26-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստը, որը վարում է հանձնաժողովի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սեպտեմբերի 25-26-ին Երևանում ընթանում է «Հիշում եմ և պահանջում» փորձագիտական համաժողովի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրի ընթացքի վերաբերյալ քննարկումը և կայացած միջոցառումների արդյունքների ամփոփումը:

49  26.09.15 - Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման և անցկացման աշխատանքներին աջակցելու համար բարերարների և գործարարների պարգևատրում
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---