ԶԼՄ-ներ. Լոնդոնում բերման ենթարկված ՕՊԵԿ նախագահին գրավի դիմաց ազատ են արձակել 3 հոկտեմբերի 2015 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Նիգերիայի նավթի նախկին նախարար Դիեզանի Ալիսոն-Մադուկեն, որն այժմ գլխավորում է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ), ազատ է արձակվել գրավի դիմաց Լոնդոնի ոստիկանության կողմից բերման ենթարկվելուց մի քանի ժամ անց, հայտնել է նիգերական Daily Post Nigeria թերթը: Մեծ Բրիտանիայի իշխանությունները նաև պարտավորեցրել են նախկին նախարարին հոկտեմբերի 5-ին ներկայանալ ոստիկանություն հարցաքննության համար և առգրավել են նրա անձնագիրը, գրում է թերթը: Ըստ պարբերականի տվյալների, Ալիսոն-Մադուկեն ցուցմունքներ կտա կոռուպցիայի և դրամական միջոցները լվանալու մեղադրանքների վերաբերյալ: Նիգերիայի նավթի նախկին նախարարին բերման են ենթարկել Լոնդոնում հոկտեմբերի 2-ին: Ըստ նիգերական ԶԼՄ-ների, բրիտանական ոստիկանությունը բերման էր ենթարկել ևս 4 մարդու նույն մեղադրանքների կասկածանքով: Ալիսոն-Մադուկեն զբաղեցրել է Նիգերիայի նավթի նախարարի պաշտոնը մինչև 2015-ի մայիսը նախագահ Գուդլաք Ջոնաթանի կառավարման օրոք: ՕՊԵԿ նախագահ է ընտրվել 2014-ի նոյեմբերի 27-ի նիստում: Նա առաջին կինն է այդ պաշտոնում, հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՕՊԵԿ` Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (The Organization of the Petroleum Exporting Countries՝ OPEC) նավթի գների կայունացման նպատակով նավթարդյունաբերող երկրների կողմից ստեղծված միջազգային միջկառավարական կազմակերպություն է։ ՕՊԵԿ-ի կազմի մեջ է մտնում 12 երկիր՝ Իրանը, Իրաքը, Քուվեյթը, Սաուդյան Արաբիան, Վենեսուելան, Քաթարը, Լիբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ալժիրը, Նիգերիան, Էկվադորը և Անգոլան։ Կենտրոնակայանը գտնվում է Վիեննայում։ Չնայած ՕՊԵԿ-ի հսկայական ազդեցությանը նավթային շուկայում՝ ՕՊԵԿ-ը արտադրում է ընդամենը 40% ընդհանուր նավթի համաշխարհային արտադրությունից։ Սակայն ՕՊԵԿ-ի անդամ պետությունների ձեռքն է ողջ աշխարհի նավթի հայտնաբերված պաշարների 77%։ ՕՊԵԿ-ի ոչ անդամ պետությունները՝ Կանադա, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա, Մեքսիկա, Չինաստան, Ռուսաստան և ԱՄՆ) արտադրում են նավթի 60%, բայց իրենց պաշարները արագ կերպով սպառվում են և, որպես հետևանք, վերջին տասնյակ տարիների ընթացքում զգացվում է պահանջը զարգացնել այլընտրանքային էներգիայի աղբյուրները։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |