Apple-ը 3-րդ տարին անընդմեջ աշխարհի ամենաթանկ ապրանքանիշն է ճանաչվել

Apple-ը 3-րդ տարին անընդմեջ աշխարհի ամենաթանկ ապրանքանիշն է ճանաչվել

PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունն արդեն երրորդ տարին անընդմեջ ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը: Ըստ Interbrand-ի մասնագետների աշխարհի 100 ամենաթանկ բրենդերի Best Global Brands 2015 վարկանիշի, առաջին տասնյակի առաջատարները տեխնոլոգիական ընկերություններն են` նրանց բաժին է ընկնում ներկայացված ապրանքանիշերի համախառն արժեքի մոտ մեկ երրոդը:

Apple ապրանքանիշը մեկ տարում թանկացել է 43%-ով` հատելով $170,3 մլրդ նիշը: Երկրորդ հորիզոնականում Google-ն է, որը գնահատվել է $120 մլրդ, ինչը 12%-ով ավելի է, քան 2014-ին: Երրորդ տեղում գտնվող Coca-Cola-ի արժեքը նվազել է 4%-ով` մինչև $78,4 մլրդ:

Վարկանիշի չորրորդ հորիզոնականում է Microsoft-ը, որի արժեքն այս տարի ավելացել է 11%-ով` հասնելով $67,6 մլրդ: Այդ պատճառով Windows ՕՀ արտադրողը ստիպել է նահանջել IBM համակարգչային հսկային 5-րդ հորիզոնական` այժմ նրա ապրանքանիշի արժեքը $65 մլրդ է, մեկ տարում այն նվազել է 10%-ով:

Ճապոնական Toyota-ն 6-րդն է, նրա արժեքն ավելացել է 16%-ով` հասնելով $49 մլրդ: 7-րդ տեղում գտնվող Samsung ապրանքանիշը գնահատվել է $45,2 մլրդ: Նրան հաջորդում են General Electric-ը, որի ապրանքանիշի արժեքը նվազել է 7%-ով` հասնելով $42,2, և McDonalds-ը`$39,8 մլրդ, որի ցուցանիշը նվազել է 6%-ով:

10-րդ հորիզոնականում Amazon-ն է` ապրանքանիշի արժեքն ավելացել է 29%-ով` հասնելով $37,9 մլրդ: Ապրանքանիշի արժեքի ռեկորդային աճ է գրանցել Facebook (+54%) սոցցանցը, որը 22-րդ հորիզոնականում է: Առաջին անգամ վարկանիշում ընդգրկվել է չինական Lenovo-ն` այն 100-րդն է $4,1 միլիարդով: Եվս մեկ նորեկ է PayPal վճարային համակարգը, որը միանգամից հայտնվել է 97-րդ տեղում:

Արժեքի հաշվարկի մեթոդաբանության մեջ Interbrand-ի փորձագետները հաշվի են առնում ընկերության ֆինանսական գործունեությունը, սպառողների ընտրության վրա ազդելու կարողությունը, ինչպես նաև հաճախորդների վերաբերմունքը: Այս տարի վարկանիշում չկան Nokia-ն և Nintendo-ն, իսկ Volkswagen-ը 31-ից նահանջել է 35-րդ հորիզոնականը դիզելային ավտոմեքենաների արտանետումների հաշվարկներում խարդախության հետ կապված սկանդալի պատճառով:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---