ԱՄՆ Կոնգրեսը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գտնում է ամերիկացի գիտնականը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի կոնգրեսականները, ամենայն հավանականությամբ, կընդունեն Օսմանյան կայսրությունում Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ-ի Ջորջթաուն համալսարանի պրոֆեսոր Քլայդ Ուիլքոքսը` պարզաբանելով, որ առաջիկա ընտրություններում դեմոկրատները մեծ հնարավորություն ունեն մեծամասնություն կազմելու ամերիկյան Կոնգրեսի երկու պալատներից գոնե մեկում: Պրոֆեսոր Ուիլքոքսը կանխատեսել է, որ ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում Ներկայացուցիչների պալատի փոքրամասնության առաջնորդ Նենսի Փելոսին կդառնա Պալատի խոսնակը եւ ամեն ինչ կանի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւն անցկացնելու համար: Արդյունքում, ըստ ամերիկացի պրոֆեսորի, Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարություն կընդունի, սակայն, ըստ նրա, բանաձեւը գործողության մեջ մտնելու համար պետք է արժանանա Սենատի հավանությանը, ապա` ստորագրվի երկրի նախագահի կողմից, ինչը Ուիլքոքսը «մեծապես անհավանական» է համարում, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---