Սանքտ Պետերբուրգի իշխանությունները արգելել են ազգայնական «Ռուսական երթի» անցկացումը

PanARMENIAN.Net - «Ռուսական երթի», ինչպես նաեւ որեւէ այլ ակցիաների անցկացումը նոյեմբերի 4-ին` Ժողովրդական միասնության օրը արգելվել են Սանքտ Պետերբուրգի իշխանությունների կողմից: Նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ թույլ չի տա «ցանկացած ազգայնական դրսեւորումներ, ինչ կարգախոս էլ դրանք ունենան»: Քաղաքի իշխանությունների կողմից ստացված բոլոր հայտերը` նոյեմբերի 4-ին երթեր կամ հանրահավաքներ կազմակերպելու վերաբերյալ, մերժվել են: «Ռուսական երթի» կազմակերպիչները, որոնք իրենց երթը համարում են «տարվա ամենանշանակալի գործողությունը, որ խորհրդանշում է բոլոր ռուս մարդկանց ազգային համերաշխությունը», մտադիր էին երթով անցնել «Օկտյաբրսկի» համերգասրահից ողջ Նեվսկի պողոտայով: Վ.Մատվիենկոն հանդես է եկել հայտարարությամբ այսօր առավորտյան քաղաքային կառավարության նիստում: «Մենք գիտենք, որ մի շարք ծայրահեղական շարժումներ եւ քաղաքական խմբեր պատրաստավում են նոյեմբերի 4-ին «Ռուսական երթ» կազմակերպել: Վարչակազմը ստացել է մի շարք հայտեր: Սակայյն մենք կոշտ դիրքորոշում ունենք, եւ չարտոնված ակցիաների դեպքում կկիրառվեն կոշտ միջոցներ, դրանք կասեցնելու համար: Պետերբուրգում ոչ մի «ռուսական ակցիա» չի անցնի»,-հայտարարել է նահանգապետը:



Մինչդեռ, «Ֆոնտանկա.ռու-ն» գրում է, որ քաղաքային իշխանությունները ոչ թե ուղղակի մերժել են նոյեմբերի 4-ին նախատեսվող զանգվածային գործողությունների հայտերը, այլ առաջարկել են փոխել երթերի եւ հանրահավաքների անցկացման վայրը:



Ավելի վաղ «Ռուսական երթն» արգելելու մասին հայտարարել էր Մոսկվային քաղաքապետ Յուրի Լուժկովը, սակայն ազգայնականները հայտարարել են, որ ակցիան կկայանա ամեն դեպքում, իշխանությունների որոշման հակառակ: «Ռուսական երթը» անց է կացվում նոյեմբերի 4-ին արդեն երկրորդ անգամ: Այս անգամ որպես կազմակերպիչ հանդես է եկել Ապօրինի միգրացիայի դեմ շարժումը եւ այլ ազգայնական կազմակերպություններ, հաղորդում է Լենտա-ռու-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---