Ցեղասպանության թեման կարող է ներառվել հոլանդական դասագրքերում

PanARMENIAN.Net - Հոլանդիայի հայերը մտադիր են ընդգրկել Հայոց ցեղասպանության թեման դասագրքերում: Հոլանդիայի ազգային փոքրամասնությունների հարցերով նախարար Ռիտա Վերտոնգը, որը հայտնի է այլազգիների նկատմամբ իր կարծր քաղաքականությամբ, Հոլանդիայի հայկական կազմակերպությունների հետ առաջարկում է, որ Հայոց ցեղասպանության թեման տեղ գտնի դասագրքերում եւ պատժամիջոցներ սահմանվեն ինտերնետային այն կայքերի դեմ, որոնք կժխտեն ցեղասպանութան փաստը, հաղորդում է «Երկիր» թերթը: Հիշեցնենք, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էր PanARMENIAN.Net ը, Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնությունը (FAON) հանդիպել է Հոլանդիայի ներգաղթի եւ ինտեգրման նախարար Ռիտա Վերդոնկի հետ, որի ժամանակ մտահոգություն են հայտնել այն փաստի առնչությամբ, որ Նիդերլանդների թուրքերը միակողմանի են ծանոթ պատմական փաստերին, ինչը խանգարում է նրանց ինտեգրմանը հոլանդական հասարակության մեջ: Ավելին, ներկայիս թուրքական օրենսդրությունը փաստորեն անհնար է դարձնում Հայոց ցեղասպանության հարցում պաշտոնականից տարբերվող կարծիքի առկայությունը նույնիսկ Հոլանդիայում բնակվող թուրքերի մոտ: Այդ կապակցությամբ FAON-ը կոչ է արել ներգաղթի եւ ինտեգրման նախարարին ներառել այս հարցը կրթական ծրագրում, որտեղ օբյեկտիվ նյութերի միջոցով Հոլոքոսթի եւ այլ ցեղասպանությունների հետ միասին կարծարծվի նաեւ Հայոց ցեղասպանության պատմությունը: Ռ.Վերդոնկը խոստացել է, որ կփոխանցի FAON-ի առաջարկը իր գործընկերներին կրթական, մշակութային եւ գիտական հաստատություններից: Բացի այդ, FAON-ի ներկայացուցիչը կոչ է արել Հոլանդիայի կառավարությանը որոշակի միջոցներ ձեռնարկել ինտերնետ-կայքերում Հայոց ցեղասպանության մերժման, ժխտման եւ արդարացման դեմ, ինչպես նաեւ այն հակերների դեմ, որոնք փորձում են շարքից հանել հոլանդական եւ հայկական կայքերը: Ռ.Վերդոնկը խոստացել է կոչ անել Ինտերնետում խտրականության գծով հոլանդական բյուրոյին կանխել հայերի հանդեպ խտրականության ցանկացած ձեւերը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---