Ջավախքում չի բացառվում զինված բախման հնարավորությունը

PanARMENIAN.Net - «Միասնական Ջավախք» դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը չի բացառում զինված բախման հնարավորությունը Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում, հաշվի առնելով այդ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի նմանությունը խորհրդային շրջանում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հետ: Այդ մասին Չախալյանը հայտարարել է նոյելբերի 2-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ այսօր այդ հարցը դեռեւս արդիական չէ: Ինչ վերաբերում է Վրաստանի իշխանությունների հետ համագործակցությանը այս կամ այն ծրագրերի իրագործման շուրջ, ապա, ինչպես նշել է Չախալյանը, «այդ համագործակցությունը համազոր է երիտթուրքերի հետ համագործակցությանը անցյալ դարասկզբին»: Նա նշել է «Միասնական Ջավախքի» համար առաջնային հարցերը` թույլ չտալ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթուղու կառուցումը, Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու կարգավիճակը, հայոց լեզվի եւ պատմության ուսուցման հարցը դպրոցներում, Վրաց-հայկական համալսարանի հիմնումը: Չախալյանը հերքել է նաեւ այն կարծիքը, թե Ջավախքի իրադարձությունները կապված են ռուս-վրացական հարաբերությունների սրման հետ: «Տարօրինակ է, որ տարածաշրջանում կատարվող ամեն ինչ հայկական ԶԼՄ-ները կապում են ռուս-վրացական հարաբերությունների սրման հետ»,-հայտարարել է Վ.Չախալյանը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---