Յ. Մերզլյակով. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ որոշում դեռ չկա

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման վերաբերյալ որոշում դեռ չի ընդունվել: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահ Յուրի Մերզլյակովը` մեկնաբանելով ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում նախագահների հնարավոր հանդիպման մասին լուրերը: Նրա խոսքերով, նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման կազմակերպման հարցը շոշափվել է հոկտեմբերի 24-ին Փարիզում կայացած ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Ադրբեջանի եւ Հայաստանի ԱԳՆ ղեկավարների խորհրդատվությունների ժամանակ: «Սակայն որոշում դեռ չկա, եւ պետք է սպասել նոյեմբերի 14-ին, երբ Բրյուսելում կկայանան հերթական խորհրդատվությունները միջնորդների եւ ԱԳ նախարարների միջեւ»,- ավելացրել է Յ. Մերզլյակովը: Նոյեմբերի 14-ին նաեւ համաձայնեվելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան հերթական այցի օրը:



Պատասխանելով այն հարցին, թե քննարկվել են արդյոք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիները Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների վերջերս կայացած հանդիպման ժամանակ Մոսկվայում եւ կքննարկվեն արդյոք դրանք Ադրբեջանի նախագահի` առաջիկա Մոսկվա այցի ժամանակ` Յ. Մերզլյակովը ասաց. «Ղարաբաղյան թեման բանակցություններին միշտ շոշափվում է»: Ի. Ալիեւի եւ Վ. Պուտինի առաջիկա բանակցություններից խոսելիս` նա նշել է, որ «դա զուտ երկկողմանի այց է», եւ ոչ թե Ղարաբաղյան բանակցությունների հետ կապված, հայտնում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---