Ռուսաստանի ԱԳՆ-ն քննադատել է Մեթյու Բրայզային

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության Տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտն այսօր քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզայի նկատմամբ: Financial Times Deutschland թերթին վերջերս տված հարցազրույցի ժամանակ Մեթյու Բրայզան վախեցնում է գերմանացի ընթերցողներին Հյուսիս-Եվրոպական Գազամուղի (ՀԵԳ) կառուցման հեռանկարներով` ասելով, որ «ՀԵԳ-ը կուժեղացնի Գերմանիայի կախվածությունը ռուսական գազից, եւ այդ պարագայում ձեզ հետ կկատարվի այն, ինչ նախորդ ձմեռ տեղի ունեցավ Ուկրաինայի հետ»: ՌԴ ԱԳՆ-ն հիշեցնում է, որ մի քանի տարի առաջ ԱՄՆ ներկայացուցիչները արտահայտվում էին նաեւ «Երկնագույն հոսք» գազամուղի դեմ` այն պատճառաբանությամբ, թե իբր Թուրքիան եւ Եվրոպան կհայտնվեն Ռուսաստանից էներգետիկ կախվածության մեջ: «Կյանքը ցույց տվեց, որ այդ այդ ենթադրությունները շինծու էին. «Երկնագույն հոսքը» ռուս-թուրքական էներգետիկ համագործակցության հաջող օրինակ դարձավ եւ ներկայումս քննարկվում են դրա ընդլայնման հնարավորությունները: Ցավոք, ստեղծվում է տպավորություն, որ սկզբում «Երկնագույն հոսքին», իսկ հիմա ՀԵԳ-ին ուղղված ԱՄՆ-ի հակազդեծության հիմքում ընկած է ոչ թե մտահոգությունը Եվրոպայի էներգետիկ անվտանգության մասին, այլ մի շարք ամերիկացի պաշտոնյաների դավանած այն սկզբունքնը, որ լավ գազատարերը դրանք են, որոնք շրջանցում են Ռուասատանը», - ասվում է Ռուսաստանի ԱԳՆ Տեղեկատվական եւ մամուլի դեպարտամենրի մեկնաբանության մեջ, հաղորդում է Մեդիամաքսը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---