ԶԼՄ-ներ. ԵՄ-ն մտադիր է ժամանակավորապես կասեցնել Բելառուսի դեմ գործող պատժամիջոցները

ԶԼՄ-ներ. ԵՄ-ն մտադիր է ժամանակավորապես կասեցնել Բելառուսի դեմ գործող պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Եվրամիությունը մտադիր է ժամանակավորապես` 4 ամսով, կասեցնել Բելառուսի, այդ թվում երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ գործող պատժամիջոցները, հայտնել է Reuters-ը դիվանագիտական աղբյուրի վրա հղումով:

Աղբյուրները նշում են, որ 3 շաբաթ տևած բարդ բանակցությունների արդյունքում ԵՄ ԱԳ նախարարները որոշումը կարող են կայացնել արդեն հոկտեմբերի 12-ին: Նախարարների որոշման վրա որպես դրական ազդեցություն ունեցած գործոններ նշվում են 6 քաղբանտարկյալներին ներում շնորհելը 2015-ի օգոստոսին, ինչպես նաև Բելառուսի աջակցությունն Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքին:

«Կախված Լուկաշենկոյի պահվածքից նախագահական ընտրություններում, 4 ամսով պատժամիջոցների կասեցման մասին որոշումը կարող է պաշտոնապես ընդունվել արդեն հոկտեմբերի 12-ին»,-ասել է աղբյուրը:

Բացի այդ, հաշվի է առնվել նաև երկրի տարածքում Ռուսաստանի ավիաբազայի տեղակայման վերաբերյալ որոշումը, հայտնում է Gazeta.ru-ն:

Սեպտեմբերի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել էր ԱԳՆ-ին և ՊՆ-ին բանակցություններ սկսել բելառուսական կողմի հետ ռուսական ավիաբազայի ստեղծման վերաբերյալ: Առաջին տեղեկությունն այն մասին, որ ռուսական Սու-27-երը կտեղակայվան Բոբրույսկի մոտ գտնվող օդանավակայանում հայտնվեցին 2014-ին:

Ավելի ուշ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ չի քննարկել Մոսկվայի ներկայացուցիչների հետ երկրի տարածքում ռուսական ավիաբազայի տեղակայման հարցը: Ըստ նրա, ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունն այդ մասին հավաստի չէ: Նա նշեց, որ Մինսկին պետք չեն այլ երկրների ռազմակայաններ իր տարծքում, սակայն արևմտյան սահմանների պաշտպանության համար սպառազինություն է հարկավոր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---