«ԱրմենՏելի» բաժնետոմսերի 10 տոկոսը փոխանցվել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարի կառավարմանը

PanARMENIAN.Net - Նախօրեին կայացած Հայաստանի կառավարության նիստում «Արմենտել» ՓԲԸ-ի 10 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Որոշումը կայացվել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասախան:



«ԱրմենՏելը» Հայաստանի հիմնական հեռահաղորդակցային ընկերությունն է, որի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է հունական OTE ընկերությանը, իսկ 10 տոկոսը` Հայաստանի կառավարությանը: Նշենք, որ ընթացիկ տարում հունական OTE ընկերությունը մրցույթ հայտարարեց «ԱրմենՏելի» իր 90 տոկոս բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ: Մրցույթին մասնակցեցին 16 ընկերություններ, սակայն երկրորդ փուլ անցան ռուսական «ՎիմպելԿոմ« եւ MTC ընկերությունները, ինչպես նաեւ ETISALAT (Emirates Telecommunications Corporation/Istithmar ETV -Emergent Telecom Ventures), VTEL Holdings/Knightsbridge Associates ընկերությունները: Մրցույթի արդյունքները դեռեւս չեն հրապարակվել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---