Թուրքիայում ընտրությունների պաշտոնական տվյալներին չի վստահում հարցվածների մոտ 50%-ը

Թուրքիայում ընտրությունների պաշտոնական տվյալներին չի վստահում հարցվածների մոտ 50%-ը

PanARMENIAN.Net - Թուրքիայում նոյեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից 3 շաբաթ առաջ «ANDY-AR» վիճակագրական ուսումնաիրությունների կենտրոնը սոցհարցում է անցկացրել։

Թուրքական HaberTurk լրատվական ծառայության պատվերով իրականացված սոցհարցմանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 1.764 քաղաքացի։ Ըստ սոցհարցման արդյուքների՝ հարցման մասնակիցների 91%-ը պատրաստվում է մասնակցել ընտրություններին։

Հարցվածների գրեթե կեսը՝ 49.7%-ը, կարծում է, որ ընտրության արդյունքների պաշտոնական տվյալներին վստահել պետք չէ, իսկ 43.1%-ը վստահում է պաշտոնական տվյալներին, գրում է Ermenihaber.am-ը:

Քաղաքացիները կարծում են, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո մեծ թափ ստացած ահաբակչությունն առաջիկա ընտրություններում դրականորեն կազդի կուսակցությունների արդյունքի վրա։

Քաղաքացիների 20.2%-ը կարծում է, որ իրավիճակը դրական ազդեցության կունենա իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» վրա, 12.8%-ը պատասխանել է, որ առկա իրավիճակը կլինի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» օգտին, 12.2%-ի ընտրությունը կանգ է առել գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապատական կուսակցության» վրա, իսկ 6.2%-ի կարծիքով իրավիճակից դրական արդյունք կքաղի «Ազգայանական շարժում կուսակցությունը»։

Այն հարցին, թե արդյո՞ք քրդամետ կուսակցությունը պետք է անցնի ընտարական շեմը՝ 63.9%-ը բացասական պատասխան է տվել, իսկ 34.3%-ը կարծում է, որ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» պետք է անցնի այդ շեմը, 1.7%-ն այս հարցում չի կողմնորոշվել։

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Թուրքիայում կայանլու են նոյեմբերի 1-ին:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան, որին մասնակցեց 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվեր: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չկարողացավ և ստիպված էր կոալիցիոն կառավարություն ձևավորել։ Սակայն 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվեց ձևավորել:

Իրադրությունը Թուրքիայում կտրուկ սրվեց Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---