ԵՄ-ն 4 ամսով կկասեցնի Բելառուսի դեմ գործող պատժամիջոցները13 հոկտեմբերի 2015 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը 4 ամսով կկասեցնի Բելառուսի դեմ գործող պատժամիջոցները, սակայն պատրաստ է ցանկացած պահի վերացնել արգելքը, հայտնել է Ֆրանսիայի ԱԳՆ Եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը: «Որոշումն ընդունվել է, ելնելով որոշ քաղբանտարկյալներին ազատ արձակելուց և հաշտեցման մթնոլորտում անցած ընտրություններից հետո, թեև մենք դեռ սպասում ենք դիտորդների զեկույցին, առավել լավ պատկերացում ստանալու համար: Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 11-ին 5-րդ անգամ վերընտրվեց նախագահի պաշտոնում` հավաքելով ընտրողների քվեների 83,49%-ը: «Ընդունված որոշումը հնարավորություն է տալիս միաժամանակ երկարաձգել Բելառուսի դեմ պատժամիջոցները, և կասեցնել դրանց գործողությունը նպաստելու համար մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարությանը, իրավական պետության սկզբունքներին: Ուստի առաջիկա 4 ամիսներին որոշվել է կասեցնել պատժամիջոցների գործողությունը, սակայն դրանք կարող են անհապաղ նորից կիրառվել, եթե դա արդարացված լինի»,-հայտարարել է Դեզիրը լրագրողներին ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների հետ նիստի ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բելառուսում մարդու իրավունքների խախտման մասին հայտարարող Եվրամիությունը 2012-ին ընդլայնեց դեռևս 2010-ի դեկտեմբերին սահմանված պատժամիջոցները`սահմանափակելով բելառուս պաշտոնյաների մուտքը ԵՄ տարածք, որպես պայման ներկայացնելով քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջը: Մինսկը պնդում էր, որ երկրում քաղբանտարկյալներ չկան: ԵՄ Խորհուրդը երկարացրել էր Բելառուսի դեմ պատժամիջոցները մինչև 2015-ի հոկտեմբերի 31-ը: Նախարարների որոշման վրա որպես դրական ազդեցություն ունեցած գործոններ նշվում են 6 քաղբանտարկյալներին ներում շնորհելը 2015-ի օգոստոսին, ինչպես նաև Բելառուսի աջակցությունն Ուկրաինայում ճգնաժամի խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքին: Բելառուսի և Ռուսաստանի դաշնային պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտան դրական է գնահատել է պատժամիջոցները կասեցնելու վերաբերյալ ԵՄ որոշումը: «Ես չեմ հավատում միջպետական հարաբերությունների այնպիսի գործիքին, ինչպիսին պատժամիջոցներն են»,-ասել է Ռապոտան Մինսկում լրագրողներին: Նա հավելել է, որ դա ամենաարդյունավետ միջոցը չէ, հատկապես եթե չեն սպառված կարգավորման մյուս հնարավորությունները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին |