ԻՊ-ն հաստատել է խմբավորման երկրորդ դեմքի սպանությունը

ԻՊ-ն հաստատել է խմբավորման երկրորդ դեմքի սպանությունը

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը հաստատել է խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի «աջ ձեռքը» համարվող Աբու Մուսլիմ աթ-Թուրքմանիի ոչնչացման փաստը: Այս մասին իրանական Ֆարս-ին հղումով հաղորդում է է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ իրաքյան ռազմաօդային ուժերի հարձակման արդյունքում արևմտյան Անբար նահանգում վիրավորվել էր ալ-Բաղդադին, սպանվել էին նրա երեք տեղակալը՝ ալ-Շիշանին, ալ-Սուրին և ալ-Կարբուլին։

Ալ-Շիշանին պատասխանատու էր ԻՊ-ի կառույցի քարոզչության համար, իսկ ալ-Կարբուլին համարվում էր ահաբեկչական խմբավորումների ամենալավ հրամանատարներից մեկը:

2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---