Կապանում հրետակոծությունից վնասված հիվանդանոցը վերակառուցվել է, հրապարակը՝ բացվել![]() 14 հոկտեմբերի 2015 - 12:41 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 13-ին աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ: Այցի շրջանակում նախագահը ծանոթացել է Շաքի-Սիսիան-Տոլորս ճանապարհի շինարարության ընթացքին, հանդիպում ունեցել շահառու համայնքների բնակիչների հետ: Վերականգվող ճանապարհը, որի ընդհանուր երկարությունը կազմում է 29.03 կմ, բաղկացած է երկու հատվածից: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 2.5 մլրդ դրամ: Առաջին հատվածի (Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչև Սիսիան քաղաքի վերջամասը) շինարարական աշխատանքներն սկսվել են 2015-ի հունիսին, ավարտը նախատեսված է 2016-ի հոկտեմբերին: Պատասխանատուների ներկայացմամբ, վերականգնվող 9.94 կմ ճանապարհահատվածից ներկայումս ասֆալտապատվել է մոտ 7.9 կմ-ը: Երկրորդ հատվածի (Սիսիանի վերջմասից մինչև Դաստակերտ համայնք) շինարարական աշխատանքներն սկսվել են 2015-ի հունիսին, ավարտը նախատեսված է 2016-ի դեկտեմբերին: Երկրորդ հատվածում, որի երկարությունը կազմում է 19.094 կմ, նախատեսված է իրականացնել 10.27 կմ ավազակոպճային ծածկ և 8.82 կմ նոր ասֆալտբետոնե ծածկ: Զեկուցվել է, որ ավազակոպճային ծածկի կառուցման աշխատանքներն ավարտված են, իսկ 8.82 կմ ճանապարհահատվածից ասֆալտապատվել է մոտ 7.8 կմ: Սարգսյանն այնուհետև մեկնել է Գորիս քաղաք, որտեղ «ՔոնթուրԳլոբալ» ընկերության փոխնախագահներ Գարրի Լիվսլիի և Կարլ Շնադտի հետ միասին ներկա է գտնվել «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ» ընկերության գրասենյակի բացման արարողությանը, ծանոթացել էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող «ՔոնթուրԳլոբալ» միջազգային ընկերության գործունեությանն ու հայաստանյան գրասենյակի ծրագրերին: Նախագահն այցելել է «ՔոնթուրԳլոբալ հիդրո կասկադ»-ի մաս կազմող «Տաթև ՀԷԿ», որտեղ նրան ներկայացրել են ՀԷԿ-ի գործունեությունը և կասկադի արդիականացման ծրագիրը: Սիսիանում և Գորիսում նախագահը հադիպում է ունեցել բնակիչների հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի, հիշյալ քաղաքային համայնքների առաջնահերթ խնդիրների շուրջ: Մարզի Սյունիք համայնքում Սարգսյանըը ծանոթացել է «Սյունիք Ֆուդ» ՍՊԸ պահածոների գործարանի կառուցման աշխատանքների ընթացքին: Շինարարությունը, որի ընդհանուր արժեքը կազմում է 700.0 մլն դրամ, մեկնարկել է 2014-ի նոյեմբերին, ավարտը նախատեսվում է 2016-ի ապրիլին: Պատասխանատուների հավաստմամբ, մոտ 5200 քմ հողատարածքի վրա կառուցվում է արտադրամասը, հումքի և պատրաստի արտադրանքի պահեստը, կենցաղային շենքը, չորանոցը, կաթսայատունը, նյութական պահեստը և էլեկտրական ենթակայանը: Ծրագրի իրականացման ընթացքում ներգրավվել է մոտ 50 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է մոտ 150.000 դրամ: Պահածոների գործարանը շահագործման հանձնվելուց հետո գործարանում կաշխատի մոտ 200 աշխատակից՝ երկու հերթափոխով, միջին ամսական աշխատավարձը կկազմի շուրջ 90.000 դրամ: Սարգսյանը Սյունիք համայնքից մեկնել է մարզկենտրոն Կապան, որտեղ նախ այցելել է քաղաքի վերակառուցված թիվ 2 ավագ դպրոց: Նախագահն այս կրթական հաստատություն այցելել էր նաև 2013-ին, երբ ՀՀ կառավարության 2011-ի որոշմամբ հաստատված «Կրթական օբյեկտների շինարարություն» ծրագրի շրջանակում դեռևս շինարարական աշխատանքներ էին ընթանում, որի պատճառով դպրոցի ուսումնական գործընթացը կազմակերպվում էր քաղաքի այլ դպրոցներում: Նախագահը շրջել է վերակառուցումից հետո ուսումնական գործընթացն սկսած ավագ դպրոցում, ծանոթացել ստեղծված պայմաններին, զրուցել տնօրինության և ուսուցիչների հետ: Կապանի թիվ 2 ավագ դպրոցի վերակառուցման ընդհանուր գումարը կազմել է 933.6 մլն դրամ: Նախագահին ներկայացրել են, որ կրթական համալիրը բաղկացած է ուսումնական և մարզադահլիճային մասնաշենքերից: Կրթօջախը նախատեսված է 450 աշակերտի համար (ներկայումս դպրոց է հաճախում 327 աշակերտ): Ուսումնական մասնաշենքը 3 հարկանի է, ունի նաև նկուղային հարկ: Մարզադահլիճի նախկին մասնաշենքը վերակառուցվել է: Համալիրի ամբողջ տարածքը ցանկապատված է և բարեկարգված: Տարածքում կառուցվել են մեծ թենիսի դաշտ, հանգստի գոտի, տարածքն ապահովվել է լուսավորությամբ: Տեխնիկական պայմանների համաձայն կառուցվել են նաև գազամատակարարման, ջրամատակարարման և կոյուղու ներքին ու արտաքին ցանցերը, էլեկտրամատակարարման գծերը: Դպրոցին տրամադրվել է նոր գույք: 2015-2016թթ. ուս. տարում դպրոցում աշխատում է 39 ուսուցիչ՝ միջին ամսական աշխատավարձը` 129.000 դրամ: Կապանում Սարգսյանը ներկա է գտնվել նաև քաղաքի բժշկական արդիականացված կենտրոնի բացման արարողությանը: Նորաբաց կենտրոնի շնորհիվ Սյունիքի մարզի և հատկապես Կապանի տարածաշրջանի բնակչությանն իրենց բնակավայրերին մոտ կմատուցվեն որակյալ, մատչելի և արդիական բժշկական ծառայություններ: Հիվանդանոցը հիմնանորոգվել է, հագեցվել գույքով և սարքավորումներով ՀՀ առողջապահության նախարարության կողմից՝ ՀՀ կառավարության և համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականցվող վարկային ծրագրի շրջանակում: Բուժհաստատությունում շրջայցի ժամանակ նախագահին ներկայացրել են իրականացված աշխատանքները, դրանց արդյունքում ստեղծված պայմանները և առաջարկվող բժշկական ծառայությունները: Նշվել է, որ արդիականացման գործընթացի շրջանակում հիվանդանոցն ապահովվել է հեռաբժշկության հնարավորություններով: Ամբողջովին փոխարինվել են երկու մասնաշենքի տանիքների ծածկերը, վերակառուցվել են միջնապատերը, տեղադրվել են բժշկական նոր վերելակներ, փոխարինվել են դռները, ինժեներական բոլոր ներքին ենթակառուցվածքները: Երկու մասնաշենքերի միջև կառուցվել է նոր վերգետնյա անցում, վերանորոգվել է էլեկտրական ենթակայանը: Ծրագրի շրջանակում Կապանի բժշկական կենտրոնը հագեցվել է նաև ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով: Կենտրոնին տրամադրվել են բարձր արտադրողականություն ունեցող բազմաֆունկցիոնալ ռենտգեն համալիր, ուլտրաձայնային հետազոտման եռաչափ սարք, որը կարող է իրականացնել նաև սրտի և անոթների հետազոտություն, տրեդմիլ համակարգ, թոքերի արհեստական օդափոխության սարք, դեֆիբրիլյատոր (սինխրոնիզացիայի հնարավորությամբ), ինչպես նաև ժամանակակից լաբորատոր և այլ սարքեր: Վիրասրահը հագեցվել է արդիական անհրաժեշտ միջոցներով: «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ վարկային ծրագրով «Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվել է 1.4 մլրդ դրամի ($մոտ 3մլն 154 հազար) ներդրում: Բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1959-ին, 1991-ին վերջին անգամ վերանորոգվել էր: Շենքը վնասվել էր հրետակոծություններից: Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում նախագահը մարզկենտրոն Կապանում այցելել է նաև քաղաքի՝ կառուցապատված և բարեկարգված կենտրոնական հրապարակ, որտեղ նրա ներկայությամբ տեղի է ունեցել ժամանակակից սարքավորումներով հագեցված, լուսաձայնային լուծումներով շատրվանների բացման արարողությունը: Սարգսյանին ներկայացրել են կատարված աշխատանքները, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 570 մլն դրամ. Կապան քաղաքի կենտրոնական հրապարակը, Կապանի քաղաքապետարանի և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ ընկերության միջև 17.05.2013թ.-ին կնքված պայմանագրի համաձայն, 25 տարի ժամկետով բարեկարգման և կառուցապատման նպատակով հանձնվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին: Բարեկարգված տարածքների ընդհանուր մակերեսը, ներառյալ ջրային և կանաչապատ տարածքները կազմում է 2600քմ, որը ներառում է շատրվանները, կանաչապատ տարածքները, ժամանցի և զբոսանքի գոտիները: Ծրագրի շինաշխատանքները մեկնարկել են 2014-ի հունիսին, ավարտվել՝ 1015-ի օգոստոսին: Այդ ընթացքում մշտական զբաղվածություն է ունեցել կապալառու ընկերությունների 65 աշխատակից, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 260.000 դրամ: Նախագահը Կապանում մասնակցել է նաև քաղաքի օրվան ընդառաջ կազմակերպված տոնակատարություններին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |