Բաքու. Ռուսաստանն սկսել է կառուցողական դեր կատարել Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ 6 նոյեմբերի 2006 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը բավարարված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի դերակատարմամբ: «Ռուսաստանն սկսել է կառուցողական դեր կատարել Ղարաբաղյան հարցի կարգավորման մեջ: Ընդհանուր առմամբ, եւ համանախագհի մակարդակով (ԵԱՀԿ Մինսկի խումբ) վերջին երկու տարիների ընթացքում, ինչ ես մասնակցում եմ բանակցություններին, ռուս դիվանագետները իրոք մեծ գործնեություն են իրականացնում, եւ աջակցում են գործընթացին»,- ասել է Է. Մամեդյարովը: Նա նշել է Ռուսաստանի դրական դերակատարությունը Հայաստանի եւ Ադրբեջանաի միջեւ բանակցությունների` այսպես կոչված Պրահայի գործընթացի սկզբում, որի ժամանակ որոշվել են հակամարտության կարգավորման 8-9 հիմնական սկզբունքները: «Դրանցից շատերը մենք արդեն համաձայնեցրել ենք ընհանուր առմամբ: Իհարկե, համընհանուր համաձայնագրի քննարկումից հետո նորից ինչ-որ նոր հարցեր կհայտնվեն: Սակայն, ընդհանուր առմամբ, մենք համաձայնեցրել ենք սկզբունքները, որոնց հիման վրա եւ կարգավորվելու է հակամարտությունը: Չհամաձայնեցված են մնում միայն 1-2 հարց, որոնք իրենցից նոր գաղափարներ են ներկայացնում, որ նորից հայտնվել են Մոսկվայում»,- ասել է ադրբեջանական ԱԳՆ ղեկավարը, հայտնում է «Ինտերֆաքսը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է |