Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդը հաստատել է իր դեմ մահափորձի լուրը

Թուրքիայի քրդամետ կուսակցության առաջնորդը հաստատել է իր դեմ մահափորձի լուրը

PanARMENIAN.Net - Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը հաստատել է իր դեմ մահափորձ կազմակերպելու մասին լուրերը:

Դեմիրթաշը Cumhuriyet թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ մահափորձի մասին հստակ տեղեկություն ստանալուց հետո այդ մասին տեղեկացրել են իրավապահ մարմիններին, գրում է Ermenihaber.am-ը:

Fırat լրատվական գործակալությունը լուր էր տարածել, ըստ որի, հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից 2 օր առաջ` հունիսի 5-ին, ԺԴԿ-ի կողմից կազմակերպված Դիարբեքիրի հանրահավաքի ժամանակ հենց այն պահին, երբ Դեմիրթաշը պատրաստվում էր բեմ բարձրանալ, նրանից 10 մետր հեռավորության վրա պայթյուն էր տեղի ունեցել:

Ըստ այդ լուրի՝ Դեմիրթաշի դեմ մահափորձ կատարելու նպատակով Սիրիայից Թուրքիա մի խումբ էր անցել, որի մասին ԺԴԿ-ին տեղեկացրել էին Ռոժավայի իշխանությունները (Սիրիայի քրդական ինքնավարության կենտրոն):

Հարցին, թե տեղյակ են արդյոք իրազեկվելուց հետո պատկան մարմիններն անվտանգության միջոցառումներ իրականացրել էին, Դեմիրթաշը պատասխանել է. «Մարդիկ, որոնք «Իսլամական պետությանը» ավելի շատ են սատարում, քան մեզ, ինչպե՞ս պետք է մեզ պաշտպանեն»:

Օգոստոսի 8-ին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված, ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը Բրյուսելից Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել թուրք-քրդական կարգավորման գործընթացի համար:

«Եվրամիությունը բացեիբաց և հստակորեն պետք է օժանդակի Թուրքիայի և ՔԲԿ-ի միջև երխոսությանը», - ասել է Դեմիրթաշը:

Նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն էլ պետք է քրդական կարգավորման գործընթացում հստակ դիրքորոշում ունենա: Ըստ Դեմիրթաշի՝ ԵՄ-ն պետք է օժանդակի նաև Թուրքիա–Օջալան երկխոսությանը՝ հարկ եղած դեպքում ճնշում գործադրելով դրան հասնելու համար:

Քննադատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի վարած քաղաքականթյունը համանախագահը ասել է, որ Սիրիայում և Հյուսիսային Իրաքում Թուրքիայի իրականացրած օդային հարվածները իրականում ոչ այնքան ուղղված էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, որքան ՔԲԿ-ի դեմ: Թուրքական օդուժի գլխավոր թիրախը հենց ՔԲԿ-ն էր:

Նա համոզված է, որ թուրքական իշխանություններն այժմ փորձում են թուլացնել ԺԴԿ-ին՝ նկատի ունենալով քրդամետ կուսակցության դեմ իրականացվող ճնշումները:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:Անկարայի և քրդերի միջև հրադադարի մասին հայտարարվեց 2012-ի մարտին: Կողմերը մտադիր էին լուծել քուրդ փոքրամասնության խնդիրները խաղաղ ճանապարհով:

Գործընթացը քիչ էր մնում ձախողվեր 2014-ին`ԻՊ կողմից քրդաբանկ Քոբանիի պաշարման ժամանակ: ՔԱԿ առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկման է դատապարտված, հայտարարեց, որ եթե քաղաքը գրավեն իսլամիստները, հրադադարին վերջ կտրվի: Որոշ ժամանակ անց Թուրքիան թույլ տվեց քրդկան ուժերին Իրաքից անցնել Սիրիա իր տարածքով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---