Թուրքիայի ԱԳՆ. ՌԴ և թուրքական ռազմական ինքնաթիռները 13 անգամ վտանգավոր մոտեցել են միմյանց

Թուրքիայի ԱԳՆ. ՌԴ և թուրքական ռազմական ինքնաթիռները 13 անգամ վտանգավոր մոտեցել են միմյանց

PanARMENIAN.Net - Մեկ շաբաթվա ընթացքում` հոկտեմբերի 3-10-ը, ռուսական և թուրքական ռազմական ինքնաթիռները 13 անգամ վտանգավոր մոտեցել են միմյանց: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Ալի Քեմալ Այդինը, գրում է Lenta.ru-ն:

«Ռուսական ռազմական ինքնաթիռները երկու անգամ խախտել են մեր օդային տարածքը, 3 ռուսական ինքնաթիռ վտանգավոր գործողություններ է իրականացրել թուրքական ինքնաթռիների անմիջական հարևանությամբ»,-ասել է Այդինը խորհրդաժողովում, որի կազմակերպիչն էր Միջազգային գործերի ռուսական խորհուրդը:

Թուրք դիվանագետը հայտնել է, որ Անկարան շատ ուշադիր կուսումնասիրի յուրաքանչյուր նման դեպք և կոռեկտ չէ մեղադրել Թուրքիային այդ հարցի կարևորությունը չափազանցնելու մեջ»,-ամփոփել է Այդինը:

Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Հոկտեմբերի 3-ին Թուրքիան հայտարարեց, որ ՌԴ ինքնաթիռը խախտել է երկրի օդային տարածքը: Հաջորդ օրը Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ ռուսական ռազմական ինքնաթիռը ևս մեկ անգամ խախտել է Թուրքիայի օդային տարածքը հոկտեմբերի 4-ին` վերջին 3 օրում երկրորդ անգամ: ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ հոկտեմբերի 3-ին ռուսական Սու-30 ինքնաթիռը հայտնվել է Թուրքիայի օդային տարածքում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:

Հոկտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Թուրքիայում ՌԴ դեսպանին կանչել են ԱԳՆ` բողոք հայտնելով Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցող ռուսական կործանիչի կողմից այդ երկրի օդային տարածքը հոկտեմբերի 3-ին խախտելու համար:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում ՌԴ օդուժի գործողությունների պատճառով Ռուսաստանի հետ հարաբերությունների սրվելու առնչությամբ հայտարարել էր, որ Թուրքիան կարող է վերանայել ռուսական գազի գնման և ատոմային էլեկտրակայանի կառուցման հարցը։

Սակայն, ավելի ուշ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ռըզա Ալաբոյունը հայտարարեց, որ ռուսական գազից Թուրքիայի հրաժարվելու մասին խոսք չկա:

Մոսկվայում Թուրքիայի դեսպան Ումիտ Յարդիմն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է դեկտեմբերի վերջում այցելել Կազան և հուսով է, որ կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ըստ դեսպանի, երկու երկրների նախագահների հանդիպումը նախատեսվում է Կազանում կայանալիք Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի խորհրդի հանդիպման շրջանակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---