Յունուսների գործով վերաքննիչ դատը հետաձգվել է. FIDH-ի դիտորդները կոչ են արել չեղարկել վճիռը

Յունուսների գործով վերաքննիչ դատը հետաձգվել է. FIDH-ի դիտորդները կոչ են արել չեղարկել վճիռը

PanARMENIAN.Net - Բաքվում հոկտեմբերի 12-ին սկսվել է իրավապաշտպան ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների գործով վերաքննիչ դատավարությունը։

Մինչ ընթանում է վերաքննիչ դատավարությունը, FIDH-ի դիտորդական խումբը կոչ է արել չեղյալ հայտարարել իրավապաշտպանների «զարհուրելի» դատավճիռները։

Օգոստոսի 13-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն իրավապաշտպան Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5 տարվա ազատազրկման, իսկ նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի, այդ թվում՝ անշարժ գույքի բռնագրավմամբ։ Արիֆ Յունուսը մեղավոր է ճանաչվել ադրբեջանական Քրեական օրենսգրքի 178.3.2 հոդվածով (խարդախություն, որիհետևանքով խոշոր չափի վնաս է հասցվել)։ Լեյլա Յունուսը մեղավոր է ճանաչվել նույն հոդվածով, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրության, հարկերը վճարելուց խուսափելու, փաստաթղթեր կեղծելու մեղադրանքներով:

Հոկտեմբերի 12-ին դատարանը հետաձգել է Լեյլա և Արիֆ Յունուսների դեմ դատը՝ նշանակելով այդ հոկտեմբերի 15-ին՝ հենց դատական նիստի օրը Լեյլա Յունուսին մեղադրանքների թղթի թարգմանությունը փոխանցելուց ընդամենը 15 րոպե անց։ Լեյլա Յունուսը վարժ չի տիրապետում ադրբեջաներենին, այդ պատճառով դատական բոլոր փաստաթղթերը թարգմանվում են ռուսերեն, Fidh.org-ին հղումով գրում է Tert.am-ը:

Հոկտեմբերի 15-ին դատական լսումների սկսվելուն պես Արիֆ Յունուսին տեղավորել են ապակե խցիկի մեջ։ Այնուհետև սենյակ է ներս բերվել Լեյլա Յունուսը, որն անառողջ տեսք է ունեցել: Նա, այնուամենայնիվ, կարողացել է դատապարտել իրեն խիստ անհրաժեշտ բուժօգնության բացակությունը՝ նշելով, որ գերմանացի բժիշկը, որը նրան հետազոտել է 2014 թվականի դեկտեմբերին, նրան կալանավայրի հիվանդանոցում երկու ամսվա բուժում է նշանակել, մինչդեռ նրան թույլ են տվել հիվանդանոցում մնալ ընդամենը վեց օր։

Լեյլա Յունուսը շատ էմոցիոնալ է խոսել և դիմադրել է թիկնապահներին, որոնք թույլ չեն տվել նրան խոսել և փորձել են նրան խցիկ տեղափոխել։

Դահլիճում ներկա բոլոր դիտորդները ոտքի են կանգնել ի նշան Յունուսի հետ համերաշխության։ Դատավորը լռություն է պահանջել և հրահանգել է դահլիճից դուրս հանել ընդդիմության առաջնորդներից մեկին։

Դատական նիստի վերսկսվելուց հետո պաշտպանական կողմի փաստաբանը խնդրել է հետաձգել լսումները, քանի որ նրան փաստաթղթերը և դատական արձանագրություններն ուսումնասիրելու համար ժամանակ է հարկավոր եղել: Դատավորն ընդունել է դիմումը, և դատավարությունը նշանակվել է 2015-ի հոկտեմբերի 20-ին։

Ադրբեջանցի իրավապաշտպանների դատավճիռը չափազանց անհանգստացրել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին : «Երկու առաջատար իրավապաշտպանների՝ Յունուսների դատավճիռը չափազանց անարդար է։ Հաշվի չի առնվել ամբաստանյալների առողջական վիճակը։ Ես, ինչպես նաև Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, կոչ ենք անում ազատ արձակել բուժման կարիք ունեցող Լեյլա և Արիֆ Յունուսներին», - ասել է Շուլցը:

Ավելի վաղ Յունուսների դատավճիռն իր հայտարարության մեջ խիստ քննադատել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց: Ըստ Պետքարտուղարության՝ Մեղադրանքը բացառապես կապ ունի նրանց իրավապաշտպան գործունեության և տարածաշրջանում լարվածության թուլացման ու վստահության կամուրջներ կառուցելու վերաբերյալ խաղաղարար ծրագրերին նրանց մասնակցության հետ Կառույցը նաև անհանգտացած է դատական գործընթացի ժամանակ թույլ տրված խախտումներով, և հատկապես՝ իրավապաշտպանների առողջությամբ:

Մեծ Բրիտանիայի՝ եվրոպական հարցերով նախարար Դևիդ Լիդինգթոնը ևս խոր մտահոգություն է հայտնել Յունուսների դատավարության առնչությամբ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---