ԵՏՄ կանոնակարգով սննդամթերքի արտադրության պահանջներն ավելացել են

ԵՏՄ կանոնակարգով սննդամթերքի արտադրության պահանջներն ավելացել են

PanARMENIAN.Net - 2016-ի հունվարի 2-ից արտադրողների ու ներկրողների համար կգործեն միայն ԵՏՄ տեխնիկական կանոնակարգերը: Եթե ներազգային օրենքները հակասություններ ունենան այդ կանոնակարգերի հետ, կգործեն ԵՏՄ կանոնակարգերը: Այս մասին հայտնել է ԳՆ Սննդամթերքի անվտանգության ծառայության պետի տեղակալ Լուսինե Դավթյանը:

«Կանոնակարգերը արտադրական պրոցեսներին, ապրանքին ներկայացվող պարտադիր պահանջներն են, դրանցով սահմանվում են ընթացակարգերը, գրանցման համար պարտադիր պայմանները, ցուցանիշները, չափանիշները», - ասել է Դավթյանը, գրում է Panorama.am-ը:

Օրինակ, եթե սննդամթերքի արտադրության դեպքում կանոնակարգը սահմանում է, թե ինչպիսի նվազագույն շենքային պայմաններ պետք է լինեն, արտադրությունը ի՞նչ պայմանների պետք է համապատասխանի, եթե սննդամթերքը միս, մսամթերքն է, ապա ԵՏՄ կանոնակարգերով ավելանում է ևս մի քանի պահանջ:

Դավթյանի խոսքով՝ արտադրողների վրդովմունքը պայմանավորված է պիտակավորման փոփոխությամբ. «Արտադրողները պիտակ, փաթեթավորում պետք է փոխեն, իսկ դա ռեբրենդինգ է նշանակում: Դա ցանկացած տնտեսվարողի համար ցնցում է»:

ԵԱՏՄ անդամ երկրներ են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկստանը:

Նրա խոսքով՝ այս ամենին պատրաստվելու համար հայ արտադրողները մեկ տարի ժամանակ են ունեցել:

«ԵՏՄ կանոնակարգերի գործելու դեպքում հայ արտադրողն արտահանման համար լրացուցիչ ծախսեր չի կատարելու, նույն արտադրանքն է լինելու: Մակրոտնտեսական տեսանկյունից այն ձեռնտու է, իսկ միկրոյի դեպքում դիմադրության է հանդիպում», - նկատել է Դավթյանը:

ԵԱՏՄ անդամ երկրներ են Ռուսաստանը, Հայաստանը, Ղազախստանը, Բելառուսը, Տաջիկստանը:

ԵՏՄ-ն գործում է 2015-ի հունվարի 1-ից: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13%-ը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---