4  21.10.15 - «Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ և հեռանկարներ» թեմայով քննարկում

Փոխնախարար. ԵՄ հետ նոր համաձայնագրով փոխադարձ զրոյական մաքսատուրք չի կիրառվի

Փոխնախարար. ԵՄ հետ նոր համաձայնագրով փոխադարձ զրոյական մաքսատուրք չի կիրառվի

PanARMENIAN.Net - Հայաստանի և ԵՄ միջև իրավական նոր փաստաթուղթ է ստորագրվելու: Այս մասին ասել է էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը՝ անդրադառանալով Եվրոպական հանձնաժողովի՝ ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ ստանալուն:

Հոկտեմբերի 13-ին Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և գործակցության համաձայնագրին:

Նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ գործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ:

«Դեռ տարեսկզբին ԵՄ համապատասխան կառույցների հետ մասնագիտական քննարկումներ էին ընթանում՝ ուրվագծելու ստորագրվելիք պայմանագրով գործակցության շրջանակը»,- ասել է փոխնախարարը, մեջբերում է Panorama.am-ը:

Փոխնախարարը մանրամասնել է, որ ստորագրվելիք փաստաթղթում հնարավոր չի լինի ներառել տարիֆային մասը, որը ենթադրում էր փոխադարձ զրոյական մաքսատուրքերի կիրառում:

«Ազատ և համապարփակ առևտրի համաձայնագրում նախատեսված մնացած հարցերը՝ մտավոր սեփականության պաշտպանության, որակի ենթակառուցվածք, թափանցիկություն, մրցակցություն, մաքսային կարգավորման հարցեր և այլն ներառվելու են, սակայն այստեղ փոփոխություններ կարող են լինել», - ասել է Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ քննարկումների արդյունքում այսօր կա ընդհանուր ընկալում, թե ինչի շուրջ են խոսելու և նոր համաձայնագրում ինչ կարելի է ներառել:

«Ասոցացման համաձայնագրում կար քաղաքական, իրավական, տնտեսական մաս, դրանից բացի կար նաև խոր և համպարփակ առևտրի համաձայնագիրը: Մեր նպատակը եղել է հնարավորինս ընդգրկուն և լայն ընդգրկել գործակցության ոլորտները, միաժամանակ ուշադիր լինել, որ չլինեն այնպիսի ձևակերպումներ, որոնք կհակասեն Հայաստանի՝ այլ միջազգային ֆորմատներում ստանձնած պարտավորություններին»,-ասել է Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ ոլորտային գործակցություն է լինելու 28 ուղղությունով:

2013-ի նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում նախատեսվում էր ՀՀ և ԵՄ միջև Ասոցացման մասին համաձայնագիր ստորագրել, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության ենթարկվեց եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարեցին, որ Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար դարձրեց ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը:

Կարդացեք նաև՝ ԵՄ ներկայացուցիչ. ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ազդեցությունը կարող է սահմանափակ լինել

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---