Հարցում. Մեծ Բրիտանիայում կտրուկ նվազել է ԵՄ-ում անդամությունը պահպանելու կողմնակիցների թիվը

Հարցում. Մեծ Բրիտանիայում կտրուկ նվազել է ԵՄ-ում անդամությունը պահպանելու կողմնակիցների թիվը

PanARMENIAN.Net - Վերջին ամիսներին Եվրամիության կազմում Մեծ Բրիտանիայում մնալու կողմնակիցների քանակը նվազել է` 61 տոկոսից հասնելով 52-ի: Այդ են վկայում ԶԼՄ-ների հրապարակած Ipsos Mori ծառայության հարցման արդյունքները:

Նախորդ նմանատիպ հետազոտությունն անցկացվել է Մեծ Բրիտանիայում հունիսին, երբ ԵՄ-ից դուրս գալու օգտին արտահայտվեց բնակչության միայն 27%-ը: Այսօր այդ տեսակետը կիսում է արդեն 39%-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես նշում են տեղի մեկնաբանները, կարճ ժամկետում հասարակական կարծիքի նման կտրուկ փոփոխությունը հավանաբար կապված է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի հետ: Միանգամայն հավանական է, որ հենց դրամատիկ իրադարձությունները Եվրամիության սահմաններին, ինչպես նաև ամենօրյա միջադեպերը փախստականների մասնակցությամբ Բրիտանական կղզիների անմիջական հարևանությամբ` ֆրանսիական Կալեում, ստիպել են թագավորության բնակիչներից շատերին փոխել կարծիքը միասնական Եվրոպայի առավելությունների մասին:

Վերջին շաբաթներին Կալեի շրջանում արդեն հազարավոր ներգաղթյալներ են հավաքվել, որոնք գրեթե ամեն օր փորձում են բեռնատարներով և գնացքներով հասնել Մեծ Բրիտանիա` բնակության իրավունք ստանալու և սոցնպաստներից օգտվելու ակնկալիքով:

Եվրամիության կազմում Մեծ Բրիտանիայի հետագա մնալու հարցի վերաբերյալ հանրաքվեն, ըստ վարչապետ Դևիդ Քեմերոնի, պետք է տեղի ունենա մինչև 2017-ի ավարտը, սակայն մի շարք տեղական ԶԼՄ-ներ կարծում են, որ քվեարկությունը կարող է կազմակերպվել արդեն հաջորդ տարի: Կառավարության ղեկավարը կողմ է ԵՄ կազմում մնալուն: Նա խոստանում է, որ իրեն կհաջողվի համոզել Բրյուսելին, որ ԵՄ-ն բարեփոխումների կարիք ունի և որ Մեծ Բրիտանիայի լիազորությունների մի զգալի մասը պետք է վերականգնել: Սակայն, եթե ԵՄ մյուս երկրներն անզիջում լինեն, Քեմերոնը կարող է հավանություն տալ ԵՄ կազմից դուրս գալուն:

ՄԱԿ տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին:

Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---