Հայաստանի դեսպանը հավատարմագրերն է հանձնել Չեխիայի նախագահին10 նոյեմբերի 2006 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 7-ին Չեխիայում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Հովակիմյանն իր հավատարմագրերը հանձնեց Չեխիայի Հանրապետության նախագահ Վացլավ Կլաուսին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Չեխիայի նախագահի եւ Հայաստանի դեսպանի միջեւ կայացած զրույցի ընթացքում կողմերը դրական գնահատեցին երկու երկրների ու ժողովուրդների միջեւ հաստատված բարեկամական հարաբերությունները, միաժամանակ հաստատեցին, որ ներկա դրությամբ քաղաքական, տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչպես նաեւ մարզերում համագործակցության խթանման ուղղությամբ դեռեւս շատ անելիքներ կան: Զրուցակիցներն անդրադարձան ԵՄ Նոր հարեւանության ծրագրի շրջանակում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի ընձեռած հնարավորությունների սահմաններում համագործակցությանը: Զրույցի ավարտին նախագահ Վացլավ Կլաուսն իր բարեմաղթանքները հայտնեց Հայաստանի նախագահին եւ հաջողություն ցանկացավ ՀՀ նորանշանակ դեսպանին` Չեխիայում իր բարձր առաքելության իրականացման գործում: Չեխիայում գտնվելու ընթացքում դեսպան Հովակիմյանը հանդիպումներ ունեցավ երկրի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց ընթացքում քննարկվեց հայ-չեխական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը եւ երկուստեք հաստատագրվեց դրանք խթանելու նպատակով արվելիք միջոցառումների ցանկը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կառավարության շենքի մոտ ցույց է․ 3 բերման ենթարկված կա Նրանք բերման են ենթարկվել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին |