Ռուսաստանի ՊՆ-ն ստուգումներ է սկսում Գյումրիի ռազմակայանում

Ռուսաստանի ՊՆ-ն ստուգումներ է սկսում Գյումրիի ռազմակայանում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովը ստուգումներ է սկսել Հայաստանում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում տեղակայված ՌԴ Հարավային զինվորական օկրուգի ռազմակայաններում:

«Ստուգման ժամանակ հատկապես կարևորվելու է հերթապահ ստորաբաժանումների, պահակախմբերի ռեզերվային խմբերի և հրշեջ թիմերի պատրաստությունը պրակտիկ գործողություններին` անսպասելի հրահանգների դեպքում»,-ասվում է Հարավային զինվորական շրջանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զինվորականները ոչ միայն կվերլուծեն և կգնահատեն կատարված աշխատանքը նախորդ ժամանակահատվածի համեմատ, այլ նաև կօգնեն հրամանատարներին գործնականում կազմակերպել նրանց աշխատանքը ստորաբաժանումների հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսական 102-րդ ռազմակայանը, պաշտոնական անվանում՝ Անդրկովկասում ռուսական զորախմբերի 102-րդ ռազմաբազա տեղակայված է Գյումրի քաղաքում:

2010 թ. օգոստոսին ՌԴ-ն և Հայաստանը ստորագրեցին Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման ժամկետի երկարաձգման մասին Արձանագրությունը: Ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը կնքված էր 25 տարով և երկարացվեց ևս 49 տարով` մինչև 2044 թ.:

Ամրագրվեց նաև, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---