Թուրքիան դատարանով գազի գնի զեղչ է պահանջում «Գազպրոմից»

Թուրքիան դատարանով գազի գնի զեղչ է պահանջում «Գազպրոմից»

PanARMENIAN.Net - Թուրքական Botas ընկերությունը «Գազպրոմի» դեմ հայց է ներկայացրել միջազգային դատարան` վիճարկելով ռուսական գազի գինը:

Ինչպես գրում է ՌԲԿ-ն, թուրքական կողմը հոկտեմբերի 27-ին գրավոր դիմում է ներկայացրել «Գազպրոմին»: Ընկերությունը խնդրում է վերանայել գազի գինը, որը գնվել է ռուսական ընկերությունից 2014-ի դեկտեմբերի 29-ից սկսած:

Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել էին ռուսական գազի գնի նվազման մասին դեռ 2014-ին, սակայն պայմանավորվածությունը կապված էր «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության թույլտվության հետ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Գազպրոմը» որոշել է հրաժարվել «Թուրքական հոսք» գազամուղի հզորությունների կեսից: Այդ մասին հայտաարել է կոնցերնի ղեկավար Ալեքսեյ Միլլերը: «Կա պայմանավորվածություն, որն արդեն կյանքի է կոչվում` դա միջկառավարական համաձայնագրի տեքստի նախապատրաստումն է: Այդ աշխատանքը հիմա տարվում է Թուրքիայի նախարարության հետ: Դրանք առարկայական բանակցություններ չեն կոնկրետ գազամուղի հզորության, նախագծի իրագործման ժամկետների, առաքումների մեկնարկի մասին, դա աշխատքն է համաձայնագրի տեքստի վրա, այդ աշխատանքի վրա ոչ մի այլ գործոն չի ազդում»,-ասել է Միլլերը լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե որքանով կարող են իրադարձությունները Սիրիայում ազդել նախագծի իրականացման վրա:

2014-ի դեկտեմբերին Պուտինը Թուրքիայում հայտարարեց, որ ռուս-թուրքական էներգետիկ գործակցությունն այժմ դուրս է եկել ռազմավարական մակարդակի, որ Ռուսաստանը լրացուցիչ գազ կմատակարարի Թուրքիային, դրա համար նոր գազատար կկառուցվի: Հաջորդ տարվա հունվարից Թուրքիայի համար գազի գինը կիջեցվի 6 տոկոսով, հայտարարեց ՌԴ նախագահը, հավելելով, որ Ռուսաստանը դադարեցնում է «Հարավային հոսանք» նախագծի իրականացումը և կվերաուղղորդի իր էներգետիկ մատակարարումները դեպի այլ շուկաներ:

Թուրքիան ռուսական գազը գնում էր $380 1000 խմ դիմաց, ՌԴ-ն առաքում է այդ երկրում սպառվող գազի 43-46%-ը: 2015-ի մայիսին Ռուսաստանը նոր զեղչ սահմանեց` նվազեցնելով գինը մինչև $260 1000 խմ դիմաց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---