Գերմանիայի ՊՆ. Բաղդադը հայտարարել է, որ ԻՊ դեմ պայքարում Մոսկվայի դաշնակիցը չէ

Գերմանիայի ՊՆ. Բաղդադը հայտարարել է, որ ԻՊ դեմ պայքարում Մոսկվայի դաշնակիցը չէ

PanARMENIAN.Net - Իրաքն իրեն Ռուսաստանի դաշնակիցը չի համարում «Իսլամական պետության» դեմ պայքարում: Ըստ Deutshce Welle-ի, հոկտեմբերի լույս 27-ի գիշերն այդ մասին հայտարարել է ԳԴՀ պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյաենը Բաղդադում բանակցությունների ավարտին:

Ըստ նախարարի, զրուցակիցներն Իրաքի ղեկավարությունում հավաստիացրել են, որ ԻՊ դեմ համատեղ պայքարի կենտրոնը ծառայում է բացառապես անվտանգության ոլորտին առնչվող տեղեկատվության հավաքագրման համար: «Հատուկ նշվել է, որ խոսքը որևէ ռազմական դաշինքի մասին չէ»,-ասել է ԳԴՀ ՊՆ ղեկավարն` անդրադառնալով սեպտեմբերից գործող տեղեկատվական կենտրոնին, որին մասնակցում են ՌԴ-ն, Իրանը, Իրաքն ու Սիրիան:

Ավելի վաղ ՌԴ-ն, Սիրիան, Իրանն ու Իրաքը համատեղ տեղեկատվական կենտրոն են ստեղծել ԻՊ դեմ պայքարը համակարգելու նպատակով: Կենտրոնը ԻՊ ուժերի տեղակայման և տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ տեղեկություններ է հավաքում, մշակում և վերլուծում: Արևմտյան կոալիցիայի երկրները չեն մասնակցում կենտրոնի աշխատանքին: 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

Ավելի վաղ ԱՄՆ միավորված շտաբների հրամանատար Ջոզեֆ Դենֆորդը հայտարարել էր, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում, եթե երկրի տարածքում մղվող մարտերին միանա ռուսական կողմը: «Մեզ շատ դժվար կլինի ձեզ օգնություն տրամադրել, եթե Ռուսաստանը ևս մասնակցի գործողություններին», - ասել էր նա Իրաքի վարչապետ Խայդար ալ-Աբադիի հետ հանդիպման արդյունքներով:

Միևնույն ժամանակ Ֆոն դե Լյաենը հորդորել է համախմբվել ԻՊ դեմ պայքարում: Ըստ նախարարի, հարկավոր է համատեղ օգտագործել ուժերը, որոնք անհրաժեշտ են ԻՊ դեմ պայքարում: Եվ միջազգային կոալիցիան, և տարբեր խմբավորումները, որոնք ցամաքային գործողություններ են իրականացնում ԻՊ դեմ, պետք է միավորեն ուժերը, ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---