ԵՄ-ն պասիվ չի մնա Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցում

PanARMENIAN.Net - Չի կարելի ասել, թե ԵՄ-ն պասիվ է մնում Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման հարցում, ԵՄ-ն շատ բան է արել: Այդ մասին հայտարարել է ԵՄ Գերագույն հանձնակատար Խավյեր Սոլանան: Նրա խոսքերով, խնդիրների հիմքում հակամարտություններ են, որոնց հետ բախվել է տարածաշջանը: «Ես ցանկանում եմ կարեւորել բանակցությունների շարունակությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` համաձայնության հասնելու նպատակով: ԵՄ-ն հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին եւ ես հուսով եմ, որ երկու երկրների արտգործնախարարների հանդիպումը նոյեմբերի 14-ին Բրյուսելում կնպաստի հետագա առաջընթացին»,-ընդգծել է նա: Անդրադառնալով Վրաստանի ներքին խնդիրներին` Սոլանան նշել է, որ ԵՄ-ն կենսականորեն կարեւոր է համարում այդ հակամարտությունների լուծումը ամբողջ տարածաշրջանի համար: «Հարավային Կովկասի երկրներում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին օգնում է Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին ուսումնասիրել հետագա քաղաքական եւ տնտեսական բարեփոխումները եւ հասնել տարածաշրջանի հետագա զարգացմանը, իր ներդրումն անելով հակամարտությունների խաղաղ կարգավորման գործում եւ աջակցելով հետագա համագործակցությանը տարածաշրջանի երկրների միջեւ»,-ասել է նա, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---