$7 մլն՝ UWC ցանցի Դիլիջանի և այլ քոլեջներում Մերձավոր Արևելքից երեխաների կրթությանը

$7 մլն՝ UWC ցանցի Դիլիջանի և այլ քոլեջներում Մերձավոր Արևելքից երեխաների կրթությանը

PanARMENIAN.Net - 100 LIVES-ն ու Near East Foundation-ը $7 մլն-ի համատեղ կրթաթոշակային ֆոնդ կստեղծեն Մերձավոր Արևելքի արաբական երկրների ռիսկային գոտիներում բնակվող թվով հարյուր երիտասարդի համար նոր ութամյա կրթաթոշակային ծրագիր է հաստատվել: 100 LIVES նախաձեռնությունն այդ նոր ծրագրի մասին հայտարարել է Near East Foundation-ի (Մերձավոր Արևելքի հիմնադրամ) հարյուրամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որին ներկա էին մարդասիրական օգնության ոլորտում գործող միջազգային խոշորագույն կազմակերպությունների ղեկավարներն ու հայ համայնքի ներկայացուցիչները:

Ծրագիրը մշակվել է՝որպես աշխարհասփյուռ հայության երախտագիտության նշան Մերձավոր Արևելքի ժողովրդին, որը մեկ դար առաջ ապաստան ու սնունդ տրամադրեց Հայոց ցեղասպանությունից փրկված հայ փախստականներին:

Կազմելով մոտ $7 մլն՝ կրթաթոշակային այսծրագիրը հնարավորություն կընձեռի հակամարտության գոտիներում հայտնված, տեղահանված երեխաներին ուսանելUWC Դիլիջան քոլեջում՝ համատեղ ուսուցման միջազգային գիշերօթիկ դպրոցում, որտեղ այսօր սովորում են երիտասարդներ ավելի քան 60 երկրից, ինչպես նաև աշխարհի տարբեր մասերում գործող UWC ցանցի այլ քոլեջներում:

Ծրագրի կառավարումը կիրականացվի Scholae Mundi հիմնադրամի միջոցով, որի նպատակն է երիտասարդներին ընձեռել իրենց գիտելիքը, հմտություններն ու աշխարհայացքը զարգացնելու հնարավորություններ՝ հետագայում դրանք ի շահ համայն մարդկության բարօրության և հասարակության մեջ գլոբալ դրական փոփոխությունների իրագործումը խթանելու նպատակով օգտագործելու հեռանկարով:

100 LIVES նախաձեռնությունը մեկնարկել է 2015-ին՝ որպես երախտագիտության հավաստիք մեկ հարյուրամյակ առաջ աշխարհի կողմից լքված հայերին օգնության ձեռք մեկնածներին, ինչը նրանց ժառանգներին թույլ տվեց գոյատևել և բարգավաճել: Նոր կրթաթոշակը մեկն է այն բազմաթիվ եղանակներից, որոնց միջոցով նախաձեռնությունը ձգտում է շարունակել իր ոգուն համահունչ ջանքերն՝ ուղղված հանուն երախտագիտության ժառանգությունը ժամանակի մեջ կենդանի պահպանելը ճգնող անհատներին և կազմակերպություններին աջակցելուն:

Near East Foundation-ը կրթաթոշակային այս ծրագրին կմասնակցի Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում կրթական համակարգի, հանրային կառույցների կազմակերպման և տնտեսական զարգացմանն ուղղված իր ավելի ընդարձակ առաքելության շրջանակում:

Առաջին մասնակիցները UWC համակարգի դպրոցներում ուսման կանցնեն 2016-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---