Երևանն ու Թբիլիսին քննարկել են էլեկտրաէներգիայի և իրանական գազի տարանցման հարցեր

Երևանն ու Թբիլիսին քննարկել են էլեկտրաէներգիայի և իրանական գազի տարանցման հարցեր

PanARMENIAN.Net - Վրաստանի և Հայաստանի էներգետիկայի նախարարներ Կախա Կալաձեն և Երվանդ Զաքարյանը Թբիլիսում քննարկել են էլեկտրաէներգիայի տարանցման և Իրանի հետ գազի առաքման հարցում գործակցության հնարավորությունը:

«Բիզնես-Գրուզիա» պորտալի հաղորդագրության համաձայն, Զաքարյանը հայտարարել է լրագրողներին, որ, մասնավորապես, խոսքը էլեկտրահաղորդիչ գծի կառուցման մասին է, որը կկապի Վրաստանն ու Հայաստանը, ինչպես նաև Հայաստնն ու Իրանը:

Հայաստանի և Իրանի էներգահամակարգերը կապված են 220 կՎտ հզորությամբ երկու ԷՀԳ-ով: Երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ համաձայնագիրը կնքվել է դեռ 2004 թ., սակայն շինարարությունը ֆինանսավորման բացակայության պատճառով միշտ հետաձգվել է: Իրանից գազը առաքվում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի: Հայաստանը հատուցում է գազի դիամց էլեկտրաէներգիայով 3 կՎտ մեկ խմ դիմաց հաշվարկով:

Երևանն ու Թեհրանը մտադիր են մի շարք նախագծեր իրականացնել, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում: Նախագծերից մեկը Մեղրիի մոտ Արաքս գետի վրա ՀԷԿ-ի կառուցումն էՆախագծի շրջանակում նախատեսվում է սահմանային Արաքս գետի վրա կառուցել երկու ՀԷԿ: 2012 թ. նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքի արարողությունը 130 ՄՎտ հզորությամբ: Արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կկազմի մոտ 800 մլն կՎտ ժամում տարեկան, նախագծի արժեքը մոտ 323 մլն դոլար է: Մեղրիի ՀԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիան կփոխանցվի Իրանին, իսկ 15 տարի անց ՀԷԿ անհատույց կանցնի հայկական կողմին:

Իրանի նավթի նախարար Բիջան Զանգանեն հոկտեմբերի 5-ին հայտարարել է, որ Իրանն ու Հայաստանը մտադիր են ավելացնել գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալները: Զանգանեն այս հայտարարությունն արել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զաքարյանի հետ հանդիպման ավարտին: Իր հերթին գազի արտահանման համար պատասխանատու իրանական NIGEC պետական ընկերության կառավարիչ տնօրեն Ալիռեզա Քերիմլին հայտարարել է, որ Իրան-Հայաստան գազամուղով կարելի է օրական 6 մլն խմ գազառաքել, սակայն այսօրվա դրությամբ առաքվում է միայն 1 մլն խմ: «Անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պատճառով Հայաստանն այսօր չի կարող լիովին օգտվել գազամուղի թողունակությունից», - ասել է Քերիմլին:

Իրանական գազն առավքում է Երևանի ՋԷԿ և վերամշակվում է էլեկտրաէներգիայի` 1 խմ գազի դիմաց 3 կՎտ հարաբերակցությամբ:

Կալաձեն իր հերթին հայտարարել է, որ Վրաստանը շահագրգռված է դեպի Իրան էլեկտրաէներգիայի տարանցման հարցում: «Մոտեցումն այդ երկրի հանդեպ փոխվել է և մենք շահագրգռված ենք էլեկտրաէներգիա մատկարարել Իրանին, ինչպես նաև գազ ստանալ այնտեղից»,-ասել է նա: Վրաստանի նախարարը մտադիր է առաջիկա ամսում այցելել Իրան այդ հարցերը քննարկելու նպատակով:

Բացի այդ, Երվանդ Զաքարյանը հաստատել է, որ հայկական կողմը մտադիր է ավելացնել Վրաստանի տարածքով ռուսական գազի առաքման ծավալները: «Եթե մենք կարողանանք ավելացնել առաքման ծավալը, մենք անպայման կստանանք այդ գազը «Գազպրոմից»,-հայտարարել է ՀՀ էներգետիկայի նախարարը` հավելելով, որ Հայաստանը գազի 1 հազար խմ համար «Գազպրոմին» վճարում է $165:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---