Բժիշկները փրկել են նորածնին՝ Հայաստանում աննախադեպ վիրահատություն կատարելով![]() 3 նոյեմբերի 2015 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է փրկել նորածնի կյանքը` էնդոսկոպիկ եղանակով՝ առանց արյան և փոքր տրամաչափի բացվածքների ներքին օրգանները վիրահատելու շնորհիվ: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ, հոկտեմբերի 17-ին՝ ժամը 06:00-ին, Արթիկի բժշկական կենտրոնում առանց ծննդաբերական բարդությունների ծնված երեխայի մոտ շնչառական անբարարության նշաններ էին ի հայտ եկել: Ժամը 19:00-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական բժշկական կլինիկայի ռեանիմատոլոգի ուղեկցությամբ նորածինը տեղափոխվել էր նույն կլինիկայի նորածնային վերակենդանացման բաժանմունք և միացվել արհեստական շնչառության սարքին: Երեխայի կրծքավանդակի ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվել էր բնածին ծանր զարգացման արատ` ստոծանու ճողվածք ձախից` շնչահեղձություն առաջացնող օղակումով: Ծնվելուց հետո դա արագ զարգացող ծանր շնչառական անբավարարության պատճառ էր դարձել` կյանքին սպառնացող վտանգով: Ախտորոշումից հետո նորածինն անմիջապես տեղափոխվել էր ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք: Նույն օրը՝ ժամը 22:00-ին, փոքրիկը վիրահատվել էր: Նորածինը ենթարկվել է թորակոսկոպիայի՝ 3 մմ և 6 մմ տրամաչափի անցքերից հետազոտման: Հետվիրահատական շրջանը հարթ է ընթացել, հոկտեմբերի 26-ին երեխան բավարար վիճակում դուրս է գրվել հիվանդանոցից: Վիրահատությունը կատարել են կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Դալլաքյանը և մանկական վիրաբուժական բաժանմունքի վարիչ Արա Կարապետյանը: Հայաստանում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածինի էնդոսկոպիկ եղանակով վիրահատություն տեղի էր ունենում առաջին անգամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |