ԱՄՆ վիզայով անձնագրերը հնարավոր կլինի ստանալ առանց դեսպանատուն այցելելու

ԱՄՆ վիզայով անձնագրերը հնարավոր կլինի ստանալ առանց դեսպանատուն  այցելելու

PanARMENIAN.Net - 2015 թվականի նոյեմբերի 9-ից ԱՄՆ վիզայի դիմումը բավարարված դիմումատուների, ինչպես նաև ներկայումս վիզա ունեցող և այն երկարաձգելու նպատակով նոր վիզայի դիմող քաղաքացիների համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը կգործի անձնագրերը հետ ստանալու նոր դյուրացված ընթացակարգ:

Վիզա ստացողներն իրենց անձնագրերը (որտեղ փակցված է վիզան) հետ ստանալու համար ստիպված չեն լինի վերադառնալ ԱՄՆ դեսպանատուն: Այժմ նրանք կարող են իրենց վիզայով անձնագրերը հետ ստանալ Ամիրյան 27 հասցեում գտնվող ՅՈՒՄԱԿՍ ընկերության գրասենյակից, որը DHL ընկերության ներկայացուցիչն է Հայաստանում: Ծառայությունն անվճար է:

Հարցազրույցի ժամանակ դիմումը բավարարված դիմումատուներին էլեկտրոնային փոստով կծանուցվի, որ վիզայով անձնագիրը կարելի է ստանալ Ամիրյան փողոցում գտնվող գրասենյակից:

Այն անձինք, ովքեր նախկինում ունեցել են վիզաներ ու բավարարում են առանց հարցազրույց անցնելու նոր վիզա ստանալու պահանջներին, կարող են վիզայի դիմումն ու պահանջվող միջնորդավճարը վճարելուց հետո իրենց փաստաթղթերի փաթեթը թողնել Ամիրյան փողոցում գտնվող DHL-ի գրասենյակում: Դիմումը բավարարելու դեպքում նրանց էլեկտրոնային փոստով կծանուցվի անձնագրի ետ ստացման ժամկետի մասին: Լրացուցիչ տեղեկություն այն մասին, թե ովքեր կարող են առանց հարցազրույց անցնելու նոր վիզա ստանալ կարելի է ստանալ՝ այցելելով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության կայք:

Հարցազրույցի ժամանակ դիմողից լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու պարագայում նույնպես դիմողը փաստաթղթերը կարող է հանձնել DHL-ի գրասենյակ՝ խուսափելով կրկին դեսպանատուն գալուց: Այս փոփոխությունը կսկսի գործել նոյեմբերի 9-ից հետո նշանակված հարցազրույցների համար: DHL-ի գրասենյակում վճարում կատարել չի պահանջվում, այս ծառայության արժեքը ներառված է վիզայի միջնորդավճարի մեջ, որի չափը մնում է անփոփոխ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---