Արոնյանը Հավակնորդների մրցաշարում կպայքարի աշխարհի չեմպիոնի դեմ խաղալու համար

Արոնյանը Հավակնորդների մրցաշարում կպայքարի աշխարհի չեմպիոնի դեմ խաղալու համար

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կմասնակցի Հավակնորդների մրցաշարին։ Այս մասին տեղեկացնում է ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքը:

Հավակնորդների մրցաշարը կկայանա 2016-ի մարտի 10-ից 30-ը։ Մրցաշարի հաղթողը կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ՝ չեմպիոնական տիտղոսի համար։

Նոյեմբերի 4-ին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը գործնական այցով Երևանում էր, որտեղ հանդիպել է Հայաստանի նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված մրցաշարի կազմակերպման հետ։ ՖԻԴԵ-ի նախագահը տեղեկացրել է, որ միջոցառումը նախատեսվածի պես կայանալու է 2016-ին Մոսկվայում։

Մարցաշարի կազմակերպիչներն են ՖԻԴԵ-ն, AGON ընկերությունը՝ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ։ Մրցաշարի գործընկերն է«Տաշիր» ընկերությունը, գրում է Armsport.am-ը:

Կազմակերպիչներն իրավունք ունեին առաջադրելու մեկ մասնակցի։ Նա է աշխարհի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը։

2013-ին Արոնյանը ձախողել էր Հավակնորդների մրցաշարը Լոնդոնում: Նա 6.5 միավորով կիսել է 6-7-րդ հորիզոնականները ռուսաստանցի Պետեր Սվիդլերի հետ: Մրցաշարի հաղթող է ճանաչվել հնդիկ Վիշվանաթհան Անանդը, ով հետագայում պարտվել էր Կարլսենին չեմպիոնական մրցամարտում:

Անհաջող ելույթի կապակցությամ Արոնյանն ասել էր. «Սա իմ չորրորդ հավակնորդների մրցաշարն է: Կփորձեմ պարզել ձախողման պատճառները»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---