ՔԶԱԿ. Սիրիացի ապստամբների դեմ ԻՊ մարտերում քիմզենք է օգտագործվել

ՔԶԱԿ. Սիրիացի ապստամբների դեմ  ԻՊ մարտերում քիմզենք է օգտագործվել

PanARMENIAN.Net - Սիրիայում հակամարտ խմբավորումների բախումների ժամանակ կիրառվել է իպրիտ թունավոր գազը: Սիրիայում քիմիական զենքի պաշարների պաշտոնական ոչնչացումից հետո քիմզենքի օգտագործման առաջին հաստատված դեպքի մասին տեղեկությունը ներկայացվել է Քիմիական զենքի պաշտպանության կազմակերպության (ՔԶԱԿ) գաղտնի զեկույցում:

Ինչպես գրում է Deutsche Welle-ն Reuters-ի տվյալների վրա հղումով, իպրիտը կիրառվել է «Իսլամական պետության» խմբավորման գրոհայինների և սիրիացի ապստամբների միջև մարտերի ժամանակ Մարի քաղաքի մերձակայքում: Առնվազն 2 մարդ ենթարկվել է թունավոր գազի ներգործությանը, շատ հավանական է մեկ երեխայի մահը, ասվում է զեկույցում:

Կազմակերպությունը չի նշում, թե հատկապես կողմերից որն է իպրիտ կիրառել: Սակայն ՔԶԱԿ փորձագետները հետաքննություն են վարում ԻՊ կողմից քրդերի դեմ քիմզենքի հնարավոր կիրառման մասին:

Նոյեմբերի 23-ին Հաագայում կայանալու է ՔԶԱԿ հատուկ նիստը: Այդ կազմակերպության փորձագետները հաշվետվություն կներկայացնեն նաև Իրաք գործուղման մասին: Ամբողջական զեկույցը Սիրիայում և Իրաքում քիմզենքի կիրառման մասին ներկայացվելու է ՄԱԿ գլխավոր քարտուղարին մեկ ամսվա ընթացքում:

2014-ի հունիսին Սիրիայի իշխանությունները քիմզենքի վերջին պաշարները բեռնեցին ՔԶԱԿ նավերի վրա: Սիրիան համաձայնվեց ոչնչացնել քիմզենքի պաշարների ԱՄՆ և դաշնակիցների կողմից ուժի կիրառման սպառնալիքի տակ: 2015-ի հունիսին Իրաքի կառավարությունը հայտնեց, որ ԻՊ գրոհայիններն «իրենց հսկողության տակ են առել խոշոր մի ռազմակայան, որը Սադդամ Հուսեյնի օրոք օգտագործվել է որպես քիմզենքի պահեստ: Այն ժամանակ, իբր, այնտեղ թունավոր նյութերի պաշարներ չեն եղել:

ԻՊ-ն գրավեց քիմիական զենքի արտադրության «Ալ Մուտանա» գործարանը, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---