Նախագահի ներկայացուցիչը վերահաստատել է՝ 2017-ից կենսաթոշակային համակարգը կդառնա պարտադիր![]() 9 նոյեմբերի 2015 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Այն մարդիկ, ովքեր իրենց դիմումների համաձայն դուրս են եկել կուտակային համակարգից, իսկ նրանց թիվը հասնում է մոտ 140 հազարի, համակարգի նկատմամբ ձեռք բերված վստահության շնորհիվ աստիճանաբար պետք է հետ վերադառնան դեպի պարտադիր համակարգ: Այս մասին նոյեմբերի 9-ին Երևանում կազմակերպված «Կենսաթոշակային և սոցիալական ապահովության արդիականացված համակարգեր. լուծումներ և տեսլական» խորագրով միջազգային չորրորդ համաժողովում ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը՝ ներկայացնելով Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների անցած ուղին և կուտակային համակարգի ներդրման առաջին երկու տարիների ընթացքում ձեռքբերված արդյունքները: Ըստ նրա, առաջիկա տարիներին կան մարտահրավերներ, որոնք պետք է դեռ լուծվեն: «Մենք ունենք ընդամենը 1,5 տարի ժամանակ՝ մինչև 2017-ի հուլիսը, քանի որ այդ ժամանակ կենսաթոշակային կուտակային համակարգը դառնում է պարտադիր բոլորի համար: Թեև ամսական կտրվածքով համակարգին միանում են 3-4 հազար քաղաքացի, սակայն 1,5 տարվա համար դա բավարար չէ: Պետք է փորձենք ճիշտ իրազեկում իրականացնելով և համակարգը կայուն պահելով՝ ներգրավվել այլ մասնակիցների», - ասել է Արամյանը, մեջբերում է Panorama.am-ը: Նա նաև հայտնել է, որ կենսաթոշակային խնդիրները եղել են և կլինեն պետության ուշադրության կենտրոնում՝ անկախ նրանից, որ սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումները որոշ քաղաքական ուժերի կամ հանրության կողմից բացասական են ընկալվում: ![]() ![]() Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ Կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկի մասին Հայաստանը հայտարարել էր դեռ 2010-ի հուլիսին: Արդեն 2011-ի հունվարի 1-ից կենսաթոշակային ռեֆորմները մեկնարկեցին կամավոր կուտակային համակարգի ներդրմամբ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |