Աշխարհի ամենահարուստ 25 երկրի վարկանիշը գլխավորում է Քաթարը

Աշխարհի ամենահարուստ 25 երկրի վարկանիշը գլխավորում է Քաթարը

PanARMENIAN.Net - Հարստության բաշխումն աշխարհում շատ անհավասար է: Հյուսիսային Ամերիկայում բնակվում է աշխարհի ազգաբնակչության ընդամենը 4,9%-ը, սակայն այնտեղ է կենտրոնացած համաշխարհային հարստության 24,7%-ը: Իրավիճակը Հարավային Ասիայում ճիշտ հակառակն է` այնտեղ ապրում է աշխարհի բնակչության 23,7%-ը, որին պատկանում է համաշխարհային հարստության ընդամենը 3,3%-ը:

Երկրի հարստությունը չափելու բազում եղանակներ կան: Ամենատարածվածը ՀՆԱ-ի և ազգային եկամտի (ԱԵ) ցուցանիշներն են:

Անհավասարության աղբյուրները երկրների միջև բազմաբնույթ են և բարդ: Այս հարցը շարունակում է մնալ փորձագետների և գիտնականների ուշադրության կենտրոնում: Այնուամենայնիվ, հարստության որոշ ասպեկտներ ակնհայտ են: Աշխարհի ամենահարուստ 10 երկրների մեծ մասը նավթի մեծ պաշարներ ունի, որը արտահանում է: Անշուշտ, դա բոլոր երկրներին չի վերաբերվում, հայտնում է Vesti Finance-ը:

Հարուստ երկրներից շատերը, հատկապես Արևմտյան Եվրոպայում, ունեն հավասարակշռված, դիվերսիֆիկացված և բաց տնտեսություն: Երկրներից շատերը լրացնում են ռեսուրսների բացակայությունը տնտեսության բարձր մասնագիտացում պահանջող ոլորտներով:

Օրինակ, Մակաոն և Բերմուդները, որոնք ոչ մի պաշար չունեն, կարևոր զբոսաշրջային ուղղությունների են վերածվել: Ավելին, Բերմուդները գրավում են նաև հարկային համակարգով:

Որոշելու համար աշխարհի ամենահարուստ և ամենաաղքատ երկրների ցանկը, 24/7 Wall St-ի փորձագետները համեմատել են Համախառն ազգային եկամուտի տվյալները ՀԲ-ից: Կազմվել է նաև վարկանիշ ըստ մեկ շնչին ընկնող ԱԵ-ի, ՀՆԱ աճի, զբաղվածության մակարդակի, կյանքի ակնկալվող տևողության, գրագիտության, ինտերնետի հասանելիության, արտահանման և ներմուծման ծավալների, պետական ծախսերի, ինչպես նաև բազմաթիվ այլ տվյալների: Բացի այդ վարկանիշում հաշվի է առնվել նաև կոռուպցիայի ցուցանիշն ըստ Transparency International-ի:

Աշխարհի ամենահարուստ 25 երկրների ցանկը եզրափակում է Ֆրանսիան: Ամենահարուստը Քաթարն է: Ֆրանսիային հաջորդում են. Ֆինլանդիան, Իռլանդիան, Իսլանդիան, Ավստրալիան, Բելգիան, Կանադան, Ավստրիան, Դանիան, Շվեդիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն, Հոնկոնգը, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան, Նորվեգիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Բերմուդյան կղզիները, Բրունեյ-Դարուսսալամը, Սինգապուրը, Քուվեյթը, Մակաոյի հատուկ վարչական շրջանը (Չինաստան): Եվ գլխավորում է ցուցակը Քաթարը:

Ֆրանսիայի օրինակով կարելի է դիտարկել հարստության հիմնական ցուցանիշները: Ներքին ազգային եկամուտն այդ երկրում $39 720 է: ՀՆԱ-ն 2014-ին կազմել է $2,8 տրլն: Բնակչությունը 66 206 930 է: Կյանքի ակնկալվող տևողությունը 82,0 տարի է:

Ֆրանսիան ինքնաթիռների և ուղղաթիռների առաջատար արտահանողն է աշխարհի մակարդակով: Ֆրանսիան աշխարհի 6-րդ տնտեսությունն է: Բացի այդ, Ֆրանսիան ավելի շատ է ներմուծում, քան արտահանում: Դա հատուկ է ամենահարուստ 25 երկրներից միայն 5-ին:

Բացի այդ, ըստ բնակչության քանակի երկիրը 21-րդն է աշխարհում: Պետական ծախսերը ՀՆԱ-ի 47% են կազմում: Հենց այս պատճառով է, որ Ֆրանսիայի քաղաքացիները կյանքի ամենաբարձր մակարդակներից մեկն ունեն աշխարհում: Երեխաների 98,5%-ը դպրոց է հաճախում: Կյանքի տևողության ցուցանիշով` 82 տարի, Ֆրանսիան աշխարհում 12-ն է:

Քաթարում մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը $139 760 է: 2014-ին ՀՆԱ-ն կազմել է $211,8 մլրդ: Բնակչությունը 2 172 065 է: Կյանքի ակնկալվող տևողությունը` 78,6 տարի է:

Քաթարի տնտեսությունն ամբողջովին կախված է նավթի արտահանումից, սակայն կյանքի մակարդակը շատ բարձր է, շատ ավելի բարձր, քան Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների մեծ մասում: Այստեղ բարձր է կյանքի տևողությունը, ինտերնետի հասանելիությունը և բարձր է գրագիտության մակարդակը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---