Հետազոտություն. Չինացիները, հնդիկներն ու թուրքերն առավել հակված են խաբեության

Հետազոտություն. Չինացիները, հնդիկներն ու թուրքերն առավել հակված են խաբեության

PanARMENIAN.Net - Տնտեսագետ Դևիդ Հյու-Ջոնսը Արևելյան Անգլիայի համալսարանից (Մեծ Բրիտանիա) փորձնական առցանց հետազոտություն է անցկացրել աշխարհի 15 երկրների ներկայացուցիչների շրջանում հետազոտելով խաբելու հակվածությունը:

Ինչպես գրում է N+1-ը, գիտնականն առցանց հարցում է անցկացրել տնտեսական զարգացման տարբեր մակարդակով երկրների 1500 կամավորների շրջանում: Հարցմանը մասնակցել են Բրազիլիայի, Չինաստանի, Հունաստանի, Ճապոնիայի, ՌԴ, Շվեյցարիայի, Թուրքիայի, ԱՄՆ, Արգենտինայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի, Պորտուգալիայի, Հարավային Աֆրիկայի և Հարավային Կորեայի ներկայացուցիչները: Հարցումը ներառում էր 2 էքսպերիմենտ:

Առաջինի դեպքում մասնակցին առաջարկվել է մետաղադրամ նետել: Եթե այն դիմերեսով էր ընկնում, ապա հարցման մասնակցին տալիս էին 5 դոլար, եթե դարձերեսով` 3 դոլար: Ընդ որում ինքը փորձարկողը չէր տեսնում նետումներն ու վստահում էր հարցման մասնակցի պատասխաններին: Փորձերի քանակը բավականին մեծ էր, համարելու համար, որ երկու տարբերակների համամասնությունը մոտ է 50/50-ի: Եթե համամասնությունը խախտվում էր դեպի դիմերեսով տարբերակների գերազանցումն ավելի քան 50 տոկոսով, ապա փորձարկողը եզրակացնում էր, որ մասնակիցն իրեն անազնիվ է պահում: Որքան շատ էր լինում շեղումը դեպի «շահավետ» կողմը, այնքան շատ էր հարցման մասնակիցը հակված խաբելու:

Այս էքսպերիմենտում ամենաազնիվներն անգլիացիները գտնվեցին: Նրանցից խաբեության է դիմել միայն 3,6%-ը, չինացիների դեպքում` 70%-ը, նրանց հաջորդել են ճապոնացիները, կորեացիներն ու հնդիկները:

Երկրորդ էքսպերիմենտը ենթադրում էր 6 հարցից բաղկացած հարցաշար երաժշտության մասին: Հարցերը բավականին բարդ էին, ճիշտ պատասխանը ենթադրում էր բավականին խոշոր դրմական պարգև: Ընդ որում հարցման մասնակիցներին խնդրել էին, չորոնել պատասխանները համացանցում, հարցերից յուրաքանչյուրի տակ հատուկ կետ կար, որտեղ մասնակիցը պետք է նշում կատարեր` հաստատելով, որ ինքնուրույն է պատասխանել: Ընդ որում 6 հարցից 3-ի պատասխանը ենթադրում էր, որ առանց որոնողական համակարգի հնարավոր չէ պատասխանել հարցին: Նույնիսկ այդ հարցերից մեկին պատասխանելը համարվել է սուտ, բոլոր 3-ին` ակնհայտ խաբեություն:

Այս էքսպերիմենտում խաբեությունների քանակով առաջտար էին թուրքերը, նրանց հաջորդում են կրկին չինացիներն ու հնդիկները: Ամենաազնիվները կրկին անգլիացիներն էին:

Հետազոտության ամբողջական արդյունքները հասանելի են Արևելյան Անգլիայի համալսարանի կայքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---