87 տարեկանում մահացել է դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը24 նոյեմբերի 2015 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 24-ին 87 տարեկանում մահացել է կինոյի և թատրոնի դերսանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ, ՀՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանը: Ծնվել է 1928-ի մարտի 19-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ 1946-ին տեղափոխվել է Հայաստան։ Վարդուհի Վարդերեսյանը 1947-ին ընդունվել է Լենինականի դրամատիկական թատրոնին կից ստուդիա և նույն թվականից խաղացել է թատրոնում: 1958-ից տեղափոխվել է Երևանի Սունդուկյանի անվան թատրոն: Կերտել է բազմաթիվ դերեր թատրոնում` Շիրվանզադեի«Պատվի համար»` Մարգարիտ, Չեխովի «Բալենու այգի»` Ռանևսկայա, Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը»` Քլերի Ցախնասյան, Սարոյանի «Իմ սիրտը լեռներում»` Ջոնի, Շանթի «Հին աստվածներ»` Իշխանուհի և այլն: Խաղացել է նաև արևմտահայ դերերում` «Պաղդասար Աղբար»` Անույշ և այլն: Նկարահանվել է «Պատվի համար», «Մոր սիրտը», «Ճանապարհ դեպի կրկես», «Հայրիկ», «Կարինե» և այլ ֆիլմերում: Հայաստանի Ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում ունի ավելի քան 100 ձայնագրություն: Վարդուհի Վարդերեսյանըդերասան, թատերագետ Գևորգ Աբաջյանի կինն է: 1958-ից Վարդերեսյանը նկարահանվել է հեռուստաներկայացումներում, ի դեպ` եղել է առաջին հեռուստաներկայացման դերասանուհիներից: 1985-ին հրավիրվել է Սիրիայի Հալեպ քաղաքի «Ադամյան» թատրոն, որտեղ արժանացել է ոսկե մեդալի: Ստացել է բազմաթիվ պետական բարձրագույն պատվոգրեր, մրցանակներ, շնորհակալագրեր: 1965թ. արժանացել է ՀԽՍՀ, 1988թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: 1995-ին պարգևատրվել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալով, 2001-ին՝ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումով, 2013-ին՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |