Գյումրու դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծված համակարգչային խաղերը25 նոյեմբերի 2015 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 25-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում (ԳՏԿ) տեղի կունենա գյումրեցի դպրոցականների պատրաստված համակարգչային խաղերի ցուցադրությունը: Այս մասին տեղեկացրել են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամից: Հիմնադրամը ԳՏԿ-ի հետ համատեղ 2015-ի ամռային արձակուրդների ընթացքում Գյումրիի 11-18 տարեկան աշակերտների համար կազմակերպել էր ամառային դպրոց ծրագիրը, որի ընթացքում դպրոցականները սովորել էին KODU միջավայրում խաղերի պատրաստում և վեբ կայքերի պատրաստում: Ամառային դպրոցին մասնակցել էին Գյումրիի տարբեր դպրոցների 200 աշակերտ: Ծրագրի նպատակն է աշակերտների մոտ զարգացնել թիմային աշխատանքի, ինչպես նաև գործարար ներկայացումներ իրականացնելու հմտություններ: Դասընթացը ներառում էր նաև գործնական աշխատանքներ՝ համապատասխան տեսական գիտելիքները ամրապնդելու և կիրառելու նպատակով: Նոյեմբերի 25-ին աշակերտները հնարավորություն կունենան ներկայացնել ամառային դպրոցի արդյունքները՝ իրենց կողմից պատրաստված խաղերը: Գյումրու նորարար դպրոցականների աշխատանքները դիտելու համար հրավիրում ենք բոլոր հետաքրքված անձանց, գրում է Panorama.am-ը: Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության ուղղություններից է մասնագիտական կարողությունների զարգացումը և տարբեր կրթական ծրագրերի, դասընթացների կազմակերպումը՝ ուղղված տարածաշրջանի երիտասարդների հմտությունների և գիտելիքների զարգացմանը ՏՏ, մաքուր տեխնոլոգիաների, ճարտարա¬գիտության, հեռահաղորդակցության, մուլտիմեդիայի և այլ ոլորտներում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |