Ամերիկացի փորձագետ. Հայերը ունեն բանակ, իսկ Ադրբեջանը` ընդամենը «զինված ուժեր»

PanARMENIAN.Net - Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ամերիկյան արտաքին քաղաքականության եւ ռազմական հարցերով փորձագետ Ուեյնի Մերին «անիրատեսական» է որակել ադրբեջանական բլից կրիգի մասին մշտական սպառնալիքները: «Լեռնային Ղարաբաղը բնական ամրոց է, որն էլ ավելի են ուժեղացրել հայկական զինված միավորումները. նույնիսկ ամերիկյան բանակը դժվարություններ կունենա այն գրոհելու դեպքում»,- հայտարարել է Մերին: «Հայկական զորամիավորումները, մարտական պատրաստության առումով, մի քանի անգամ գերազանցում են հակառակորդին: Գաղտնիք չէ, որ հայերը ունեն բանակ, իսկ Ադրբեջանը` ընդամենը «զինված ուժեր»,- շեշտել է փորձագետը: Պատերազմի վերսկսման դեպքում, ըստ Մերիի, Ադրբեջանը հույսը դնելու է մարդկային ռեսուրսների, իսկ հայկական կողմը` սպառազինության ու մարտունակության գերակայության վրա: «Հաղթող ճանաչվելու համար հայերին բավական է պաշտպանել Ղարաբաղը, մինչդեռ Ադրբեջանին հաղթելու համար անհրաժեշտ է գրավել ամբողջ Ղարաբաղը, ինչը անհնար է»,- համոզված է ամերիկյան փորձագետը: Հաշվի առնելով այս ամենը, Ուեյնի Մերին միանշանակ կարելի է համարում եզրակացնել, թե ռազմական ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանը հաջողության չի հասնի: Ամերիկացի փորձագետի խոսքով, ռազմաշունչ հռետորությունը որ որդեգրել է պաշտոնական Բաքուն, ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք է ստեղծում: Որպես կարգավորման տարբերակ Ուեյնի Մերին մատնանշել է. տարածքներ կարգավիճակի դիմաց տարբերակը, ընդ որում Լաչինի միջանցքն, ըստ նրա, եւս պետք է գտնվի հայկական կողմի հսկողության տակ, հայտնում է «Երկիր» թերթը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---