Պաշտոնական Կիեւը, պաշտպանելով Բաքվին Ղարաբաղյան հարցում, իրեն վնասել է

PanARMENIAN.Net - 15 տարիների ընթացքում Ուկրաինան փորձում էր, եւ դա նրան հաջողվում էր, պահել խաղաղապահ դիստանցիան հետխորհրդային տարածքում բոլոր հակամարտող կողմերի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ինտեգրման եւ ռազմավարական համագործակցության բաժնի ղեկավար Եվգենի Շարովը: «Օրինակ, Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հատվածում, Ուկրաինան երբեք բացեիբաց չի պաշտպանել Հայաստանի կամ Ադրբեջանի դիրքորոշումները: Միշտ չեզոքություն էր պահվում եւ այդ դիրքորոշումը նորմալ էր ընդունվում Բաքվում եւ Երեւանում: Սակայն պետության ղեկավարի` Ադրբեջան կատարած այցի ժամանակ Ուկրաինան կտրականապես ընդունել է հակամարտող կողմերից մեկի դիրքորոշումը, սկսել է օգտագործել բավականին կտրուկ արտահայտություններ: Ես կարծում եմ, որ պաշտոնական Կիեւը, պաշտպանելով Բաքվին Ղարաբաղյան հարցում, իրեն վնասել է, վնասել է իր խաղաղապահ դիրքորոշումը»,- ընդգեծլ է ուկրաինացի փորձագետը:



Նրա կարծիքով, դիրքորոշման արմատական փոփոխությունը իրական դիվիդենտներ չբերեց Ուկրաինային: «Ավելին, ես չեմ բացառում, որ դա սրել է ԱՄՆ-ում իր ազդեցույթմաբ երկրորդը համարվող Հայկակն սփյուռքի վերաբերմունքը Ուկրաինայի նկատմամբ: Ի դեպ, հայկական սփյուռքը նաեւ շատ ուժեղ է Եվրոպայում, ինչի մասին կարող է վկայել Ֆրանսիայի խորհրդարանում կայացած քվերակությունը 1915 թվականի Հայոց ցեղասպանսության վերաբերյալ: Ռազմավարական տեսանկյունից, այդպիսի չմտածված քայլերը միայն զարմանք են առաջացնում»,- ասաց Շարովը:



Ինչ վերաբերում է ՎՈՒԱՄ խաղաղապահ կոնտինգենտին, ապա փորձագետը գտնում է, որ ուկրաինացի խաղաղապահները կարող են դառնալ հակամարտության կողմ` այսինքն թիրախներ մյուս կողմի համար: «Վերջին 14 տարիների ընթացքում Ուկրաինայում հաջող բանաձեւ էր մշակվել. մենք կարող ենք մասնակցել խաղաղապահ գործնեությունում հետխորհրդային տարածքում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո: ՎՈՒԱՄ-ը աշխարհաքաղաքական նախագիծ է. ԱՄՆ-ը Ռուսաստանի դեմ: Այսպիսով, ՎՈՒԱՄ խաղաղապահ ուժերը մարտահրավեր են անում ոչ միայն հակամարտության մյուս կողմին, այլեւ առաջին հերթին Ռուսաստանին առաջին հերթին»,- ասել է Եվգենի Շարովը, հաղորդում է From-UA-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---