ԻՊ հետ Անկարայի կապի մասին պատմած թուրք լրագրողները ձերբակալվել են

ԻՊ հետ Անկարայի կապի մասին պատմած թուրք լրագրողները ձերբակալվել են

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Թուրքիայում ձերբակալվել են Սիրիայում գրոհային իսլամիստներին Անկարայի կողմից զենքի առաքման մասին հոդված հրապարակած լրագրողները: «Հանրապետություն» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և պարբերականի թղթակից Էրդեմ Գյուլը հրատարակել էին իրենց հետաքննության արդյունքները դեռ այս տարվա ամռանը, որից հետո մեղադրվել են անձամբ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից լրտեսության և ահաբեկիչներին սատարելու մեջ:

Իրենք լրագրողները հասցրել են ձերբակալությունից առաջ հայտարարել, որ պաշտպանել են անաչառ տեղեկատվություն ստանալու քաղաքացիների իրավունքը և մերկացրել են իշխանությունների սուտը:

«Եթե լրատվամիջոցները լռեին, ոչ ոք չէր իմանա, ինչն է ճիշտ, ինչը` ոչ: Այս ձերբակալությունը ևս մեկ քայլ է դեպի ֆաշիստական բռնապետություն, որը նրանք մտադիր են հաստտել Թուրքիայում: Սակայն մենք կսատարենք Դյունդարին»,-ասել է «Սոլ» թերթի գլխավոր խմբագիր Ալի Օլսոյը:

Փաստերը, որոնց մասին գրել են ձերբակալված լրագրողները, վերաբերվում են 2014-ի հունվարին: Այն ժամանակ զինվորական պարեկախումբը կանգնեցրել էր Սիրիա ընթացող մի քանի բեռնատար: 2015-ի հունիսին «Հանրապետությունը» գրեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատի է տվել հայտնի թուրք լրագրող և թերթի խմբագիր Ջան Դյունդարին: Ըստ լրագրողների, պատճառ են հանդիսացել ազգային հետախուզական ծառայության կողմից բեռնատարների զննության նյութերը, որոնք, հնարավոր է, զենք էին տեղափոխում Սիրիա ԻՊ համար: Իշխանությունները պնդում էին, թե խոսքը «հումանիտար բեռի» մասին է, որը օգնություն է տարել սիրիացի թուրքմեններին: Նախագահը մեղադրել է Դյունդարին լրտեսության մեջ և պահանջել 2 ցմահ բանտարկության դատապարտել նրան և ևս 42 տարվա ազատազրկման հանցագործությունների համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---