Հայաստանի բնակիչները ևս կարող են օգտվել «սև ուրբաթի» վաճառքների հնարավորությունից![]() 27 նոյեմբերի 2015 - 17:42 AMT PanARMENIAN.Net - Ամեն տարվա նոյեմբեր ամսվա վերջին ուրբաթ օրը, Սուրբ ծննդյան տոների առթիվ, ԱՄՆ–ում հայտարարվում են տարվա ամենամեծ զեղչերը, որն ընդունված է անվանել «սև ուրբաթ»։ Նոյեմբերի 27-ին «սև ուրբաթն» է, երբ ԱՄՆ բոլոր խանութները, այդ թվում` առցանց, հայտարարում են տարվա ամենամեծ զեղչերը: Այժմ Հայաստանի բնակիչները նույնպես ունեն «սև ուրբաթի» ընթացքում առցանց խանութներից օգտվելու հնարավորություն: www.shopinamerica.am կայքում գրանցվելով և ԱՄՆ-ում անվճար հասցե ստանալով` Հայաստանում կարելի է առցանց գնումներ կատարել և գնումները ստանալ մեկ շաբաթից, «Հայփոստի» մոտակա փոստային բաժանմունքից, հայտնում է «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունը: Բացի այդ, ՀայՓոստը «Կոնվերս բանկի» հետ համատեղ առաջարկում է 7+7 ակցիան, որի շրջանակներում կոնվերս բանկի քարտով գնումներ կատարելիս հաճախորդները կստանան 7% զեղչ առաքումից և 7% գումարի վերադարձ գնումներից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |