Հունգարիայում ձերբակալված անձինք մահափորձ էին պատրաստում բարձրագույն պաշտոնյաների դեմ28 նոյեմբերի 2015 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայում զենքի և պայթուցիկ նյութերի տեղափոխման համար ձերբակալված տղամարդիկ կառավարության անդամների սպանությունների մի ամբողջ շարք էին նախապատրաստում: Այսպիսի հայտարարություն է արել երկրի ներքին գործերի նախարար Լասլո Տաշնադին, հայտնում է Gazeta.ru-ն Interfax-ի վրա հղումով: Նա հայտնել է, որ ոճրագործների մտադրությունների, ինչպես նաև նրանց գտնվելու վայրի մասին տեղեկությունները ստացվել էին նախագահի, վարչապետի և սահմանադրական դատարանի ղեկավարի պահնորդական ծառայության իրականացման ժամանակ: Տվյալ պահի դրությամբ, հստակ տեղեկություն այն մասին, թե հատկապես ով է եղել ահաբեկիչների թիրախը, չի հրապարակվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հունգարիայի իշխանություններն ահաբեկչության կասկածանքով 6 մարդ է ձերբակալել: Նրանց մոտ հայտնաբերվել էր զենք և պայթուցիկ նյութեր: Հետաքննության ընթացքում ոստիկանությունը ռումբերի պատրաստման ընդհատակյա լաբորատորիա էր հայտնաբերել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |