Էրդողանը դատապարտել է Եվրահանձնաժողովի որոշումը Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու վերաբերյալ

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հայտարարել է, որ դատապարտում է ԵՄ որոշումը Թուրքիայի հետ բանակցությունները ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ: «Եվրահանձնաժողովի կայացրած որոշումը անընդունելի է մեզ համար»,-հայտարարել է նա: Եվրահանձնաժողովի որոշման պատճառով Էրդողանը նույնիսկ չեղյալ է հայտարարել իր մամլո ասուլիսը Ռիգայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Եվրամիության անդամ երկրներին մասնակիորեն դադարեցնել բանակցությունները Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ ի պատասխան Անկարայի անհամաձայնությանը բացելու իր նավահանգիստները կիպրոսյան նավերի համար: Խոսքը գնում է 35 ուղղություններից ութի մասին, որոնց շուրջ բանավեճ է գնում: Այդ բոլոր կետերը, այսպես թե այնպես վերաբերում են Թուրքիայի կողմից Կիպրոսի Հանրապետության վերաբերյալ սահմանափակումնեին, հաղորդում է «Վեկը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---