ՌԴ պատժամիջոցների պատճառով Թուրքիայում գյուղմթերքի մեծածախ գները նվազել են 40%-ով

ՌԴ պատժամիջոցների պատճառով Թուրքիայում գյուղմթերքի մեծածախ գները նվազել են 40%-ով

PanARMENIAN.Net - Անկարայի դեմ Ռուսաստանի սահմանած հատուկ տնտեսական միջոցները մրգի և բանջարեղենի մեծածախ գների անկում են առաջացրել Թուրքիայում` միջինը 40 տոկոսով: Այս մասին հայտարարել է Թուրքիայի Գյուղատնտեսական պալատի միության ղեկավար Շեմսի Բայրաքտարը, հայտնում է Sputnik-ը:

Թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

«Ընդհանուր առմամբ Թուրքիայից ներկրման ենթակա 160 տոննա թարմ միրգ և բանջարեղեն է կասեցվել ՌԴ սահմանին: Սա մեծ քանակություն չէ, սակայն Ռուսաստանի հայտարարությունը թուրքական գյուղմթերքի ներկրման կրճատման մասին խուճապ է առաջացրել Թուրքիայի գյուղմթերքի շուկայում, գների անկումը կազմել է մոտ 40 տոկոս»,-ասել է Բայրաքտարը Անկարայում կայացած մամուլի ասուլիսում:

Ըստ նրա, «լոլիկի մեծածախ գինը 1,5-2 թուրքական լիրայից նվազել է մինչև 1.3 լիրա 1 կգ համար, նարինջինը` 0.5-06 լիրայից մինչև 0,3 լիրա» (դոլարի հանդեպ լիրայի փոխարժեքն է 0,35):

ՌԴ սահմանափակող միջոցներն անորոշություն են առաջացրել Թուրքիայի ագրարային հատվածում, ուստի արտադրողներից շատերը ստիպված են որքան հնարավոր է արագ վաճառել ապրանքը:

2015-ի 10 ամսում Թուրքիան 763,8 մլն դոլարի գյուղմթերք է վաճառել Ռուսաստանին:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---