Թուրքիայի օդուժը դադարեցրել է հարվածներն ԻՊ դիրքերին Սու-24-ի միջադեպից հետո

Թուրքիայի օդուժը դադարեցրել է հարվածներն ԻՊ դիրքերին Սու-24-ի միջադեպից հետո

PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռները նոյեմբերի 24-ից ոչ մի հարված չեն հասցրել է «Իսլամական պետության» ահաբեկիչներին այն բանից հետո, երբ Թուրքիան խոցեց ռուսական Սու-24-ը, իսկ Ռուսաստանն ի պատասխան C-400 «Տրիումֆ» համալիրներ տեղադրեց Սիրիայում, հայտնում է ՌԻԱ Նովոստին

С-400 համակարգը «Մոսկվա» հրթիռային հածանավի «Ֆորտ» համալիրի հետ միասին ապահովում է ռուսական ավիախմբի թռիչքների անվտանգությունը և կոչնչացնի սպառնալիք ներկայացնող ցանկացած թիրախ:

Ինչպես հյատնել է Reuters-ը ԱՄՆ գլխավորած կոալիցիայի աղբյուրների վրա հղումով, դա արվել է թույլ չտալու համար Ռուսաստանի և Թուրքիայի միջև առճակատման հետագա սրացում:

Անկարայում հայտարարել են, որ Թուրքիան մասնակցում է գործողությունների կեսին` ապահովելով լոգիստիկան և հետախուզումը, ինչպես նաև ռազմակայաններ տրամադրելով:

Ավելի վաղ Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր, որ ԱՄՆ-ն առավել ակտիվ գործողություններ իրականացնի Սիրիայի հետ սահմանի պարեկության շրջանակում, որով գրոհայինները նավթի առաքումներ են իրականացնում, զենք ու զինուժ տեղափոխում:

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա կուղարկի С-400 նորագույն զենիթահրթիռային համակարգեր: Նոյեմբերի 26-ին Ռուսաստանն արդեն տեղակայել էր Սիրիայում նորագույն С-400 զենիթահրթիռային համակարգը, որը դեռ նմանը չունի աշխարհում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---