Հայաստանը միանում է ՓՄՁ մրցունակության ԵՄ COSME ծրագրին

Հայաստանը միանում է ՓՄՁ մրցունակության ԵՄ COSME ծրագրին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 10-ին` Բրյուսելում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Եվրոպական Միության Ներքին շուկայի, արդյունաբերության, ձեռնարկատիրության և ՓՄՁ հարցերով հանձնակատար Էլզբիետա Բիենկովսկան ստորագրել են ԵՄ COSME ծրագրին Հայաստանի մասնակցության վերաբերյալ համաձայնագիր, որն ուժի մեջ կմտնի 2016 թվականի հունվարից:

Եվրոպական Միության և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության խորացման շարունակական ջանքերի արդյունքում Հայաստանը Արևելյան գործընկերության երկրներից երկրորդն է (Մոլդովայից հետո), որը միանում է COSME-ին: Հայաստանը Ձեռնարկությունների եվրոպական ցանցի անդամ է, ինչը COSME-ի առանցքային բաղադրիչն է: Ձեռնարկությունների եվրոպական ցանցը նպաստում է ՓՄՁ-ների զարգացմանն ու միջազգայնացմանը` ապահովելով հասանելիություն դեպի եվրոպական շուկա և նորարարական տեխնոլոգիաներ:

COSME-ն աջակցելու է կանանց ներգրավածությանը ձեռնարկատիրական գործունեության մեջ, նվազեցնելու է ընկերությունների վարչական բեռը և բարձրացնելու ԵՄ անդամ չհանդիսացող պետություններում ընկերությունների մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության մակարդակը:

COSME-ն Եվրամիության ծրագրերից է, որի նպատակն է 2014-2020թթ. ընկած ժամանակահատվածում ուժեղացնել ՓՄՁ մրցունակությունը և կայունությունը` 2.3 միլիարդ եվրո բյուջեով:

Հայաստանը 7-րդ երկիրն է (Մոնտենեգրոյից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Թուրքիայից, Ալբանիայից և Սերբիայից հետո), որը չի հանդիսանում Եվրամիության անդամ պետություն, բայց միանում է ծրագրին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---